«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսի 2024 թվականի ցուցանիշները
Լուրեր |
Այսպես՝
2024թ. Հայաստանը Էներգիայի վերափոխման ինդեքսի 52.7 միավորով 120 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ տեղը։ Հայաստանի 2023 և 2024 թվականների վարկանիշային դիրքը վերջին տասնամյակի վատագույնն է։
Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը ցածր է 2017-ի ինդեքսից՝ պայմանավորված երկրում էներգիայի վերափոխման գործընթացի՝ վերջին 7 տարիների արդյունավետության անբավարար մակարդակով։
2024թ.-ին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսի «Համակարգի արդյունավետություն» ենթաինդեքսը աճել է, իսկ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսը՝ նվազել, ընդ որում, վերջին 2 տարում զգալիորեն՝ գումարային 8.6 միավորով։
2022թ. համեմատ նվազում է արձանագրվել այս ենթաինդեքսի 5 ցուցիչներից 4-ում։ Մասնավորապես, «Կարգավորումներ և քաղաքական հանձնառություն» ցուցիչը նվազել է 14.7, «Կրթություն և մարդկային կապիտալը»՝ 8.2, «Նորարարությունները»՝ 3.0, իսկ «Ֆինանսներ և ներդրումները»՝ 15.9 միավորով։ Ընդ որում, թվարկված ցուցիչներից վերջինի այդքան էական նվազումը դրա հաշվարկման համար օգտագործվող ցուցանիշների կտրուկ վատթարացման հետևանք է։
Մասնավորապես, «Վերականգնվող էներգետիկայում ներդրումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը նվազել է 16 անգամ, «Մասնավոր սեկտորին տրվող վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում» ցուցանիշը՝ 19.6 միավորով, իսկ «Օրենքի գերակայություն» ցուցանիշը՝ 7.0 միավորով։ «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչի գծով վատթարացումը առավելապես պայմանավորված է «Որակավորված աշխատուժի առկայություն» ցուցանիշի 10.8 միավորով նվազմամբ։
Հայաստանի 2024թ. Էներգիայի վերափոխման ինդեքսը 3.8 միավորով պակաս է համաշխարհային միջինից: Ընդ որում, համաշխարհային միջինին զիջում են և՛ «Համակարգի արդյունավետություն», և՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները՝ համապատասխանաբար 2.3 և 5.9 միավորով:
Էներգիայի վերափոխման ինդեքսով և զբաղեցրած դիրքով Հայաստանը հարևան 4 երկրներից չի զիջում միայն Իրանին։ Համաշխարհային վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը Հայաստանից առաջ է 41, Վրաստանը` 23, իսկ Թուրքիան՝ 20 հորիզոնականով: Իրանը Հայաստանից հետ է մնում 23 հորիզոնականով:
Հայաստանի Էներգիայի վերափոխման ինդեքսը գերազանցում է զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղզստանի (ՌԴ-ն և Բելառուսը զեկույցում ընդգրկված չեն) ցուցանիշներին:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․