Կենտրոնական բանկը վերափոխում է պատժամիջոցների հրապարակման քաղաքականությունը
Լուրեր |
Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում:
Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝
- խախտման հակիրճ նկարագրությունը,
- խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը,
- պատասխանատվության միջոցի կիրառման որոշման օրվա դրությամբ խախտումը վերացված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը,
- կիրառված որոշումների դատական կարգով բողոքարկված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ` հստակեցվել են նաև հրապարակումը հետաձգելու հիմքերը. հրապարակումը կարող է հետաձգվել, եթե առկա է հետևյալ հանգամանքներից մեկը`
ա. հրապակումը կարող է վտանգել ՀՀ ֆինանսական համակարգի, այդ թվում՝ ֆինանսական կազմակերպությունների, շուկաների և ենթակառուցվածքների կայունությունը,
բ. հրապարակումը կարող է անհամաչափ վնաս պատճառել խախտում թույլ տված ֆինանսական կազմակերպությանը (կազմակերպություններին) կամ վարչական վարույթում ներառված անձին (անձանց),
գ. հրապարակումը կարող է վտանգել հանրային շահը:
Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում՝ որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չորս աշխատանքային օրվա ընթացքում։
Պատժամիջոցների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.