ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայ ոսկերիչների համար վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան
Լուրեր |
Հայաստանը, ինչպես և ԵԱՏՄ մյուս երկրները, պետք է հաստատեն ոսկերչական ոլորտի բոլոր սուբյեկտների միասնական ռեեստրը, որպեսզի բացառեն թանկարժեք մետաղների և քարերի ապօրինի առևտրաշրջանառությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փաստաթուղթ է պատրաստել, որով ի վերջո կստորագրվի ԵԱՏՄ ընդհանուր ոսկերչական շուկայի մասին համաձայնագիրը: Էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«ԵԱՏՄ շրջանակում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. նոյեմբերին, վավերացվել է ԵԱՏՄ երկրների խորհրդարանների կողմից 2021 թ. մայիսին, սակայն հայկական արտադրողները չէին կարող օգտվել դրանից, քանի որ ՀՀ կառավարությունը չէր ընդունել դրա համար անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը։
Ըստ համաձայնագրի՝ ԵԱՏՄ հինգ երկրներ փոխադարձաբար ճանաչում են թանկարժեք մետաղների հարգադրոշմները։ Արդյունքում ԵԱՏՄ երկրներից մեկի հարգադրոշմով զարդերը կարող են ազատ շրջանառվել մյուս չորս երկրներում. կրկնակի հարգադրոշմ դրանց համար այլևս անհրաժեշտ չի լինի։ ՀՀ–ում առայժմ այդ կարգը չի գործում, և տնտեսվարողներն ապրանքը ԵԱՏՄ այլ երկրներ արտահանելիս պետք է այն ի պահ դնեն պահեստներում և սպասեն շաբաթներով։
Ի՞նչ է կատարվում ոսկերչության ոլորտում․ արդյունաբերության վիճակագրությունը կտրուկ փոխվել է
Այդ ընթացակարգերից խուսափելու համար Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրները, պետք է հաստատեն ոսկերչական ոլորտի բոլոր սուբյեկտների` մատակարարների, արտադրողների, առաքող կազմակերպությունների միասնական ռեեստրը, որպեսզի բացառեն թանկարժեք մետաղների և քարերի ապօրինի առևտրաշրջանառությունը։ Այդ ռեեստրը մեր երկրում դեռևս չի գործում։
Այդ նպատակով այս տարվա ապրիլին ՀՀ կառավարությունը միջանկյալ քայլ կատարեց` որոշեց, որ այդ գործընթացի պատասխանատուն լինելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այժմ նախարարությունը պետք է ամբողջականացներ գործընթացը` սկսելով այդ ռեեստրի վարումը։
Այդ նպատակով ներկայացվել է նախարարի հրամանի նախագիծ, որը կհաստատի այս ոլորտի բիզնեսը ստուգելու և գրանցամատյանում հաշվառելու կարգը։ Ի դեպ, այս կարգը պարզ ձևականություն չէ. յուրաքանչյուր ձեռնարկության համար նախարարությունը պետք է ստուգի ոսկու, ադամանդների, այլ հումքի և ապրանքների ծագման օրինականությունը, այնուհետև հետևի, որ դրանք առանց լիցենզիայի չվաճառվեն
Նախագծի հանրային քննարկումը կտևի մինչև հուլիսի 11–ը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.