2024թ-ի մայիսի դրությամբ լիզինգի շուկայի ընդհանուր պատկերը
Լուրեր |
2024թ-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված լիզինգի ծավալը կազմել է շուրջ 187 միլիարդ դրամ՝ 2.8 անգամ ավել, քան 2022թ-ի հունվարի վերջի դրությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերությունից։
Լիզինգի ծավալները սկսել են կտրուկ աճել 2023թ-ի մայիսից, երբ կառավարությունը փոփոխություններ է իրականացրել 2020թ-ին ներդրված արտադրողականության խթանման ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։
Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին տրամադրված լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման համար 2023-ին կառավարությունը ծախսել է 1.8 անգամ ավելի շատ գումար, քան 2022-ին, իսկ 2024-ին նախատեսվում է նախորդ տարվա համեմատ կրկնապատկել աջակցության մեծությունը։

2024թ-ի հունվարին ծրագրում կրկին կատարվել են լրացումներ՝ ընդլայնելով լիզինգի օգտագործման նպատակների շարքը։ Հաշվի առնելով այս փոփոխությունները, ինչպես նաև ծրագրի վերջնաժամկետը (2024 տարեվերջ)՝ կարելի է ակնկալել, որ լիզինգի ծավալների աճը կշարունակվի։
Լիզինգի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումը հեռացվել է, քանի որ այն ներկայացնում էր միայն առևտրային բանկերի կողմից տրամադրված լիզինգի ծավալները, այնինչ այս գծապատկերը ներառում է նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված լիզինգը և ավելի համապարփակ պատկերացում է տալիս շուկայի վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.