Հայաստանի հանքահումքային արտահանման տվյալները՝ 2024թ․-ի հունվար-մայիսին
Լուրեր |
2024 թ. հունվար–մայիսին աճել է Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը։
Այսպես, պղնձի խտանյութի արտահանման ծավալներն աճել են 17%-ով` հասնելով 136 210 տոննայի: Գրեթե կրկնակի` 1,9 անգամ, աճել է մոլիբդենի խտանյութի արտահանումը` 2657 տոննայից հասնելով 5 142-ի։ Թանկարժեք մետաղի (ոսկու և արծաթի) խտանյութի արտահանումը 2024թ․հունվար-մայիսին ևս ավելացել է: Աճը կազմել է 18%, (8 725 տոննա)։
Սակայն սրա հետ մեկտեղ, գրեթե 30%–ով նվազել է երկաթամիահալվածքի, այդ թվում ֆերրոմոլիբդենի արտահանումը` 3812 տոննայից հասնելով 2 718 տոննայի։ Ի դեպ, ֆերրոմոլիբդենն ավելի խորը վերամշակված ապրանք է և ստացվում է մոլիբդենի խտանյութից, հետևաբար, խտանյութի համեմատ, փոքր–ինչ ավելի շատ ավելացված արժեք է թողնում մեր տնտեսությունում։ Սակայն դրա արտադրությունն ու արտահանումը կախված է շուկայի պահանջարկից։
Նույն հաշվետու ժամանակահատվածում ցինկի խտանյութի արտահանումը ևս նվազել է՝ ( 6%-ով) նախորդ տարվա 4250 տոննայի դիմաց կազմելով 4 002 տոննա։ Նշենք` պղնձի գներն այս տարվա սկզբից աճում են։ Աճի երկարաժամկետ միտումներին (վերականգնվող էներգետիկայի զարգացման հաշվին) այս տարի գումարվել է պղնձի արդյունահանման կրճատումը` մարտի կեսերից։ https://www.nasdaq.com/articles/copper-price-update%3A-q1-2024-in-review։
Ցինկի գներն այս տարի մնում են ավելի բարձր, քան մեկ տարի առաջ, սակայն տատանվոմ են (այս տարի Համաշխարհային Բանկը անգամ կանխատեսում է դրանց թեթև անկում` Չինաստանի` համեմատաբար թույլ տնտեսական ակտիվության պատճառով)։
Այսպիսով, ըստ վիճակագրական թվերի՝ 2024 թ․-ի առաջին հինգ ամիսների ցուցանիշներով հանքահումքային ոլորտը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել։ Սակայն, եթե սովորաբար Հայաստանի արտահանման ընդհանուր տեսակարար կշռի մոտ 30-32 %-ը բաժին էր ընկում «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբին, որն իր մեջ ներառում է պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների խտանյութերի արտահանումը, ապա վերջին մեկ-երկու տարվա վերաարտահանման ծավալների շեշտակի աճի արդյունքում թիվը փոփոխվել է։ Այդ ցուցանիշը կներկայացնենք 2024 թ․-ի առաջին կիսամյակի առևտրաշրջանառության վերլուծության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․