Ներդրումային ոլորտն այսօր 27.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Չորեքշաբթի ամերիկյան ինդեքսները դրական են փակվել ՝ Dow Jones Industrial Average-ն աճել է 0,04%-ով հասնելով 39127,80 կետի։ S&P 500-ն ավելացել է 0,03%-ով հասնելով 5471,04 կետի։ Հինգշաբթի S&P 500-ի ինդեքսի ֆյուչերսները նվազում են 0,18%-ով։
Ճապոնական Nikkei 225-ը կորցնում է 0,14% հասնելով 39418 կետի, կորեական KOSPI-ն նվաում է 0,30%-ով հասնելով 2783,76 կետի, չինական Shanghai Composite-ն ավելացել է 0,59%-ով հասնելով 2955,71 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ԱՄՆ-ում 30 տարի ժամկետով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքները շաբաթվա ընթացքում նվազել են 1,6 տ/կ հասնելով տարեկան 6,39%։
2․ Մայիսին ԱՄՆ-ում տրված շինթույլտվությունների թիվը նվազել է 2,8%-ով՝ մինչև 1,399 մլն։ Ցուցանիշը կանխատեսումներից լավ է ստավել։
3․ ԱՄՆ-ում նորակառույցների վաճառքը մայիսին նվազել է 11%-ով՝ հասնելով 619 հազարի։
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը բարձրանում է ընկնել, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2302,4: Չորեքշաբթի նավթային գնանշումները շտկվելեն։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $85,1, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց $80,7:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Կռուիզային նավերի օպերատոր Carnival Corp.-ն հրապարակել է 2024 թվականի երկրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքները: Հաշվետու
ժամանակաշրջանի եկամուտը կազմել է $5,8 մլրդ (+17% Տ/Տ): Ընկերությունը զուտ շահույթը հասել է $92 մլն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $407 մլն վնասի դիմաց: Նշվում է, որ հաճախորդների ավանդների չափը (վճարովի ուղևորությունները) կազմել է ռեկորդային՝ $8,3 մլրդ: Նախկին ռեկորդը կազմել է $7,2 մլրդ:
2. FedEx լոգիստիկական ընկերությունը հրապարակել է 2024 թվականի մայիսի 31-ին ավարտված եռամսյակի հաշվետվությունները: Եկամուտը աճել է 1% Տ/Տ հասնելով $22,1մլրդ: Գործառական եկամուտը աճել է $100 մլն-ով՝ հասնելով $1,87 մլրդ: Զուտ շահույթը աճել է 7,2%-ով հասնելով $1,34 մլրդ։ EPS ցուցանիշը աճել է մինչև $5,41:Հաշվետվությունը ավելի լավ է ստացվել, քան շուկայի սպասումները։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.