Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Լուրեր |
Կոնվերս Բանկը հայտարարում է «Մեդիքալ» ընկերության (HYEBRID Technologies) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը: Փետրվարի 27-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվի 100 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13 % արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:
Կոնվերս Բանկի Ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանն ասել է. «Լինելով սոցիալապես պատասխանատու կառույց՝ Բանկը Հայբրիդի հետ համագործակցությունը դիտարկում է ո՛չ միայն որպես ներդրումային նոր փորձառություն: Սա հնարավորություն է մասնակցելու մի ընկերության զարգացմանը, որի նպատակն է բարելավել մարդկանց, այդ թվում՝ պատերազմի արդյունքում վնասվածքներ ստացած զինվորների կյանքի որակը: «Մեդիքալ»-ի պարտատոմսերի տեղաբաշխումից հետո՝ այս տարի կլինեն ևս մի քանի ընկերությունների արժեթղթերի թողարկումներ, որոնք, վստահ եմ, կհետաքրքրեն և պահանջարկ կունենան ներդրողների շրջանում»:
«Մեդիքալ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը նշել է գործընթացի կարևորությունը թե ընկերության հետագա զարգացման, թե սոցիալական բաղադրիչի տեսանկյունից. «Հայբրիդի առաքելության հիմքում ընկած է լազերային աճեցման հեղափոխական, նորագույն տեխնոլոգիան, որը թույլ է տալիս անհատական օրթոպեդիկ իմպլանտների արտադրության ոլորտում հասնել առավելագույն ճշգրտության, արագության և արդյունավետության: Ընկերության շահառուների զգալի մասը պատերազմի մասնակից հերոսներն են: Մենք հանձն ենք առել փոխելու բոլոր այն մարդկանց կյանքի որակը, ովքեր ունեն դրա կարիքը»:
Կոնվերս Բանկը հիմնադրվել է 1993թ. և մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ: ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է պարտատոմսերի թողարկման ծավալով: 2017թ-ից ի վեր Բանկը թողարկել է մոտ 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմսեր, իսկ ներկա պահին Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում է մոտ 19.7 մլրդ ՀՀ դրամին համարժեք ընդհանուր ծավալով դրամային և արտարժութային պարտատոմսեր:
«Մեդիքալ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ-ին։ Ընկերությունն ունի գործունեության 2 հիմնական ճյուղ՝ անհատական իմպլանտների արտադրություն նորագույն 3D տեխնոլոգիաներով և բժշկական սարքավորումների ներմուծում, վաճառք:
Պարտատոմսերի թողարկումից ներգրավված միջոցներն ուղղվելու են հիմնական միջոցների և հումքի, նյութերի ձեռքբերմանը, ինչպես նաև անհատական իմպլանտների գիտափորձարարական զարգացմանը:
Մանրամասներին, այդ թվում՝ հարկման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/15 22:00
Հունվարի 15-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/15 19:19
Հունվարի 15-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Հունվարի 15-ի բիզնես լուրերը
2026/01/15/ 22:00 -
Բիզնեսում առաջին տպավորությունն ու համոզելու ուժը․ տեսք, շարժումներ և ազդեցություն
2026/01/15/ 21:00 -
Հունվարի 15-ի կարևոր լուրերը
2026/01/15/ 19:19 -
Հայաստանում ինքնագլորներից տուժածների 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, 5%-ը՝ հետիոտները
2026/01/15/ 16:55 -
Մշակութային արժեքների արտահանում, իմունականխարգելման ծրագիր․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/01/15/ 16:03 -
Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված
2026/01/15/ 15:51 -
Վերջին 1 տարում Հայաստանում մոտ 30 %-ով աճել է Հայաստանից ծաղկի արտահանումը
2026/01/15/ 15:46 -
Կառավարությունը սահմանում է պետական նոր տուրք՝ մշակութային արժեքների արտահանման համար
2026/01/15/ 15:40 -
Կառավարությունում ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության նոր ինստիտուտ
2026/01/15/ 15:35 -
Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է
2026/01/15/ 14:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․