Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
Լուրեր |
Այս ռիսկերի հավասարակշռման արդյունքում ԿԲ խորհուրդը որոշել է պահպանել քաղաքականության տոկոսադրույքը անփոփոխ։
2025 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը արագացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։
ԿԲ գնահատմամբ՝ բարձր տնտեսական աճին հիմնականում նպաստել են շինարարության, ծառայությունների և մշակող արդյունաբերության ոլորտները։
Միաժամանակ ԿԲ-ն նշում է, որ պահանջարկի վերաբերյալ անորոշությունն աճել է՝ պայմանավորված տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներով և հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ռիսկերով։
Գնաճի վրա պահանջարկի ազդեցությունը գնահատվում է ընդլայնող, իսկ որոշ դեպքերում առկա են նաև առաջարկի գործոններով պայմանավորված գնաճային ռիսկեր։
ԿԲ տվյալներով՝ մասնավոր աշխատավարձերի աճը, ծառայությունների ոլորտում գների փոփոխությունները և գնաճային սպասումները շարունակում են ցուցադրել հարաբերական կայունացման միտումներ։
Ֆինանսական շուկայի մասնակիցները կանխատեսում են, որ ԿԲ-ն կպահպանի տոկոսադրույքի ներկայիս մակարդակը ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում այն նվազեցնելով մինչև 6.25%։
ԿԲ խորհուրդը դիտարկել է երկու հիմնական սցենար՝
-
պահանջարկի աճի և արտաքին տոկոսադրույքների բարձրացման ռիսկեր, որոնք ենթադրում են ավելի բարձր տոկոսադրույք,
-
համաշխարհային տնտեսության դանդաղման և ներքին ռիսկերի նվազման սցենարներ, որոնք ենթադրում են ավելի ցածր տոկոսադրույք։
Այս ռիսկերի հավասարակշռման արդյունքում ԿԲ խորհուրդը որոշել է պահպանել քաղաքականության տոկոսադրույքը անփոփոխ։
ԿԲ-ն նշում է, որ կշարունակի հետևել տնտեսական զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կիրականացնի համապատասխան քայլեր՝ ապահովելու գնաճի 3% թիրախը և գների կայունությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 11:18
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
Այդ միջոցները գոյացել էին իրաքյան նավթի վաճառքից:
-
2028-ից կենսաթոշակները չեն լինի սպառողական զամբյուղից ցածր․ վարչապետ
2026/04/22/ 11:23 -
«Հին Երևան»-ից` Եվրոպական դատարան. Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի. «Հետք»
2026/04/22/ 11:19 -
ԱՄՆ-ն դադարեցրել է Իրաքին կանխիկ դոլարի մատակարարումը
2026/04/22/ 11:18 -
Հայաստանը նոր փուլում է կրիպտոթրեյդինգի զարգացման ճանապարհին․ ինչպես են ԱԲ գործակալները փոխում ներդրումային ռազմավարությունները
2026/04/22/ 11:16 -
Mercedes-ը կարող է հրաժարվել C-Class ունիվերսալից՝ էլեկտրական տարբերակում
2026/04/22/ 11:07 -
Հայաստանը բարելավել է դիրքը տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում
2026/04/22/ 10:27 -
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․