Այս մասին հայտարարել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունները նախատեսում են բարձրացնել ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանները՝ նպատակ ունենալով ապահովել վնասների ավելի ամբողջական փոխհատուցում։
Մասնավորապես՝
-
գույքային վնասների հատուցման սահմանաչափը կբարձրանա 1.8 մլն դրամից մինչև 2.5 մլն դրամ,
-
առողջական վնասների դեպքում՝ 3.3 մլն դրամից մինչև 3.5 մլն դրամ։
Եղիազարյանի խոսքով՝ որոշումը կայացվել է նախորդ տարի՝ ԱՊՊԱ համակարգի զարգացման և հաճախորդամետ քաղաքականության շրջանակում։
Նրա ներկայացմամբ՝ գործող սահմանաչափերի պայմաններում որոշ դեպքերում վնասները ամբողջությամբ չեն փոխհատուցվել։ Օրինակ՝ եթե վնասը գերազանցել է սահմանաչափը, տարբերությունը մնացել է չփոխհատուցված։
Բյուրոյի հաշվարկներով՝ գործող համակարգում ամբողջությամբ հատուցվում էր վնասների մոտ 94%-ը։ Նոր սահմանաչափերի կիրառմամբ նախատեսվում է բարձրացնել այդ ցուցանիշը և նվազեցնել այն դեպքերը, երբ տուժողները լրացուցիչ ծախսեր են կատարում սեփական միջոցներից։
Փոփոխությունները ուղղված են ապահովագրական համակարգի արդյունավետության բարձրացմանը և հատուցումների ծածկույթի ընդլայնմանը։

