Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management
Լուրեր |
Շատերի համար American Express քարտը դիտվում է որպես հաջողության նշան: Բայց Եվրոպայում քարտապանները լավ գիտեն, որ խոշոր քաղաքներից դուրս Amex-ը հաճախ մերժվում է մանրածախ առևտուր կատարելիս:Այդ ձախողումները քողարկելու համար վարկային քարտերի համաշխարհային հսկան հիմնականում շեշտադրում է անում երիտասարդների վրա՝ գովազդային արշավներում ներգրավելով համաշխարհային փոփ աստղերի. Gen Z-ը և Millennials-ն այժմ ձեռք են բերում Amex-ի քարտերի 68%-ը: Երիտասարդ գնորդներին հիմնականում գրավում են տրամադրված ժամանցային արտոնությունները՝ ընթրիքներ, ճանապարհորդություններ և այլն: Amex-ն այժմ ընձեռում է այդ հնարավորությունները՝ մեծ ուշադրություն դարձնելով զվարճանքի ոլորտին: Ավելի երիտասարդ լսարանի ներգրավման նպատակն American Express-ի այն կանխատեսումն է, որ ապագայում, երիտասարդների եկամտի աճին զուգընթաց, նրանք կշարունակեն օգտագործել Amex քարտերը հետագա տարիներին:
Սպորտային ապրանքներ արտադրող Amer Sports-ը գերազանցել է ակնկալիքները իր եկամուտների մասով՝ գրանցելով բաժնետոմսերի մինչև 15% աճ: Amer Sports-ը ներառում է սպորտային հանդերձանքի 10 ապրանքանիշ, այդ թվում նաև Salomon-ը, Louisville Slugger-ը և Wilson-ը:
Ըստ ընկերության, իր՝ վերնահագուստ արտադրող Arc'teryx ապրանքանիշի պահանջարկը զգալիորեն բարձրացել է չինացի սպառողների կողմից, և երկրորդ եռամսյակում վաճառքներն ավելացել են 16%-ով: Ըստ ղեկավարության՝ Wilson ապրանքանիշի վերջին անկումը փոխհատուցվել է Ռոջեր Ֆեդերերի և Քեյթլին Քլարկի հետ կնքված գործարքներով:
Wilson ապրանքանիշը, որը հայտնի է իր բասկետբոլի և թենիսի հանդերձանքով, վերականգնվում է տևական անկումից հետո: Բացի այդ, ընկերությունը թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հետ համատեղ սկսել է վաճառել RF կոչվող հավաքածուն, որը ներառում է թենիսի ռակետներ, պայուսակ և այլ աքսեսուարներ:
Չինական տեխնոլոգիական հսկա Baidu-ն հայտարարել է, որ տնտեսության դանդաղումը ազդում է գովազդատուների ծախսերի վրա: Baidu-ի առցանց մարքեթինգային բիզնեսը, որն ապահովում է ընկերության եկամուտների մեծ մասը, նվազել է 2%-ով՝ հասնելով 19.2 միլիարդ յուանի:Անկումը արտացոլում է Չինաստանի տնտեսության վիճակը, որը դեռևս վերականգնվում է անշարժ գույքի շուկայի անկումից հետո, ինչը գովազդատուներին դրդում է խնայել իրենց բյուջեն: Թեև երկրորդ եռամսյակում ընկերության զուտ եկամուտը նվազել է 8%-ով և կազմել 7.4 մլրդ յուան, այն գերազանցել է վերլուծաբանների կողմից կանխատեսված 6.45 մլրդ յուան ցուցանիշը: Baidu-ի մեկ բաժնետոմսի արժեքը օգոստոսի 21-ի դրությամբ կազմում է 90 ԱՄՆ դոլար:
Xiaomi Corp-ը հաղորդել է երկրորդ եռամսյակի համար սպասվածից ավել եկամուտի մասին՝ առաջին անգամ բացահայտելով ավտոմոբիլային բիզնեսից ստացված օգուտի չափը՝ 6.2 միլիարդ յուան (869.2 միլիոն դոլար): Xiaomi-ն սկսել է իր SU7 էլեկտրական մեքենաների առաքումը ապրիլի սկզբին:
Երկրորդ եռամսյակում ընկերությունը մատակարարել է 27,307 էլեկտրոմոբիլ: Հունիսին ավարտված եռամսյակի ընթացքում Xiaomi-ի եկամուտն աճել է 32%-ով՝ հասնելով 88.9 մլրդ յուանի՝ գերազանցելով վերլուծաբանների կողմից կանխատեսված 85.8 մլրդ յուանը: Xiaomi-ին Չինաստանում զբաղեցնում է սմարթֆոնների ամենամեծ շուկան, որոնց վաճառքները ևս ավելացել են 16.5%-ով:
ԴԻՄԵՔ ՄԵԶ՝
Limitlessam.com
[email protected]
+374 11 888 118
Մենք օգնում ենք կառավարել ձեր խնայողությունները՝ ներդնելով միջազգային շուկաներում: Նպատակն է ապահովել բարձր եկամտաբերություն և ստեղծել անվտանգության բարձիկ:
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.