Ներդրումային ոլորտը հուլիսի 24-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները երեքշաբթի փակվեցին նվազումով: Dow Jones Industrial Average-ը նվազեց 0.14%-ով՝ հասնելով 40358.09 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 0.08%-ով՝ հասնելով 5559.72 կետին: S&P 500-ի ֆյուչերսը չորեքշաբթի նվազում է 0.58%-ով: Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0.79%-ով՝ հասնելով 39146 կետին: Կորեական KOSPI-ն նվազում է 1.09%-ով՝ հասնելով 2760.0 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը նվազում է 0.20%-ով՝ հասնելով 2909.66 կետին:
Մակրոէկոնոմիկա
1. ԱՄՆ-ում երկրորդական շուկայի բնակարանների վաճառքի ծավալը հունիսին կազմել է 3.89 միլիոն: Շուկայի կանխատեսումները սպասում էին 3.99 միլիոն: Մայիսի համեմատ նվազումը կազմել է 5.4%:ԱՄՆ-ի Արժեթղթերի և փոխանակումների հանձնաժողովը (SEC) հաստատել է առաջին
2. Էթերիումի (Ethereum) վրա հիմնված ETF-ները, որը երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթն է աշխարհում: Հունվարին արդեն մեկնարկել էին բիթքոինի (Bitcoin) վրա հիմնված ETF-ները:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը աճում է, առևտուր լինելով մոտ $2416.4 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները երեքշաբթի նվազել են: Brent նավթի գինը կազմում է $81.3 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $77.3 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Մամուլի տվյալներով, Boeing ընկերությունը ակնկալում է, որ կոմերցիոն ինքնաթիռների քանակը կրկնապատկվի հաջորդ 20 տարում և շուկա դուրս կգա մոտ 44 հազար ինքնաթիռ: Բացի այդ, Boeing-ը ակնկալում է, որ մինչև տարեվերջ անհրաժեշտ ծավալով կվերսկսվեն 787 ինքնաթիռների արտադրության դետալների մատակարարումները, որոնք դանդաղեցրել էին արտադրությունը: Երկուշաբթի ընկերությունը հայտնել է, որ մինչև 50 ինքնաթիռ կմատակարարի Korean Air ավիաընկերությանը:
2. Ներդրումային ընկերություն Berkshire Hathaway-ը անցած շաբաթ վաճառել է Bank of America Corp.-ի բաժնետոմսեր $1.5 միլիարդ դոլարի չափով: Այժմ Berkshire-ին պատկանում է մոտ 999 միլիոն բաժնետոմս (12.8%) Bank of America-ի, ընդհանուր փաթեթի արժեքը կազմում է մոտ $42.9 միլիարդ դոլար:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.