Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր՝ դրամով և դոլարով
Լուրեր |
Evocabank-ը կթողարկի դրամով 10.25% և դոլարով 5.25% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 3 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
Evocabank-ը 2024թ․ հուլիսի 25-ին թողարկելու է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:
Բանկը տեղաբաշխելու է 300,000 հատ դրամային և 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝
Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․