Հեղուկ գազի միջազգային ներկրողները առաջիկա մի քանի ձմռանը ԵՄ-ում կանխատեսել են գազի դեֆիցիտ
Լուրեր |
LNG ներմուծողների միջազգային խումբը (GIIGNL) հայտարարել է, որ Եվրամիությունում (ԵՄ) գազի սակավության խնդիրը կշարունակվի առաջիկա մի քանի ձմռանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«2022-2023 թվականների սեզոնի այս ձմեռը մենք կհաղթահարենք առանց ավելորդ վնասների, եթե մեր բախտը բերի, բայց հաջորդ ձմեռը կարող է լինել ավելի բարդ, ինչպես նաև հաջորդը», - ասել են կազմակերպությունից:
Հրապարակման մեջ նշվում է, որ անցած ձմեռը Եվրոպայում սովորականից տաք էր, ուստի հաջորդ սեզոնի համար դեռ պահպանվում են որոշակի պաշարներ: Այնուամենայնիվ, մի քանի ամսում էներգակիրների գները կտրուկ աճել են, ուստի վառելիքի գնումները գնալով դժվարանում են։
Գործակալության կողմից հարցված շուկայի փորձագետները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով Ռուսաստանից մատակարարումների նվազումը և Չինաստանից պահանջարկի աճը, հաջորդ տարվա համար եվրոպական տարածաշրջանի համար դժվար կլինի լրացնել պահեստարանները: Եվրոպայում վառելիքի պակասի իրավիճակը կարող է պահպանվել մեկից երեք տարի:
Հուլիսի 5-ին Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) զեկույցում ասվում էր, որ Ռուսաստանից Եվրոպա գազամատակարարումը գազատարով կնվազի 55%-ով մինչև 2025 թվականը: ՄԷԳ-ում նշել են, որ մատակարարումների կրճատումը տեղի կունենա «Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրերի ավարտի պատճառով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին