Ներդրումային ոլորտը հուլիսի 22-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ փակվեցին նվազումով: Dow Jones Industrial Average-ը նվազեց 0.93%-ով՝ հասնելով 40287.53 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 0.71%-ով՝ հասնելով 5505.16 կետին: S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի աճում է 0.26%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է՝ հասնելով 39521 կետին, Կորեական KOSPI-ն նվազում է 0.93%-ով՝ հասնելով 2769.42 կետին, իսկ Չինական Shanghai Composite-ը նվազում է 0.82%-ով՝ հասնելով 2957.25 կետին:
Մակրոէկոնոմիկա
Չինաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի երրորդ պլենումի արդյունքներով պաշտոնյաները զերծ մնացին տնտեսական աճի խթանման միջոցների վերաբերյալ էական հայտարարություններից:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, չինական հիմնադրամները մայիսին վաճառել են ԱՄՆ արժեթղթեր (բաժնետոմսեր և պարտատոմսեր) $42.6 միլիարդ դոլարի չափով: Վաճառքները 2024 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում կազմել են $79.7 միլիարդ դոլար:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը աճում է նվազումից հետո՝ առևտուր լինելով մոտ $2402.5 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները ուրբաթ նվազել են: Brent նավթի գինը կազմում է $82.9 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $80.5 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Հինգշաբթիից ուրբաթ երեկոյան Microsoft ընկերության ամպային համակարգերը սկսեցին աշխատել խոշոր խափանումներով: Սխալը հանգեցրեց հարյուրավոր թռիչքների չեղարկման ԱՄՆ-ում, բանկերի, Լոնդոնի ֆոնդային բորսայի աշխատանքների խափանմանը, ինչպես նաև կապի համակարգերի խափանմանը: Խափանումը կարող էր առաջանալ CrowdStrike ընկերության կիբերապահովման ծրագրային ապահովման սխալի պատճառով:
2. American Express ընկերության եկամուտը երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով տարեկան հաշվարկով, իսկ զուտ շահույթը՝ 39%-ով: Ապրիլ-հունիս ամիսներին եկամուտը կազմել է $16.33 միլիարդ դոլար: Զուտ շահույթը կազմել է $3.02 միլիարդ դոլար, կամ $3.49 մեկ բաժնետոմսի համար: AmEx քարտերի ծախսերը երկրորդ եռամսյակում աճել են 5%-ով տարեկան՝ հասնելով $388.2 միլիարդ դոլարի:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․