Կոնվերս Բանկը CCF-ում. Զարգացման քո ճանապարհը
Լուրեր |
Հետաքրքրվա ՞ծ եք CCF-ով, փնտրո՞ւմ եք ամենահետաքրքիր ու խոստումնալից տաղավարն ու գործատուին։ Միջոցառման օրերին այցելեք Կոնվերս Բանկի տաղավար անմոռանալի փորձառություն ստանալու համար:
Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը՝ Կոնվերս Բանկը, այս տարի ևս մասնակցելու է CCF-ին նոր հնարավորություններով, ինտերակտիվ շփմամբ ու անակնկալներով:
Կոնվերս Բանկի տաղավարի այցելուները կստանան համապարփակ տեղեկություններ Կոնվերս Բանկի նոր մեկնարկող CONVERSION ծրագրի մասին, որն ուսանողների համար ֆինանսական ոլորտում կարիերայի մեկնարկի շատ լավ հնարավորություն է:
Որպես առաջատար ֆինանսական կառույց, Կոնվերս Բանկը շարունակում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրականացնել իր պոտենցիալը՝ միաժամանակ ապահովելով Բանկի կայուն զարգացումը: Բանկը խրախուսում է նախաձեռնողականությունը, ստեղծում աշխատանքային առաջխաղացման հավասար պայմաններ, խրախուսում, աջակցում կրթությունն ու զարգացումը, այդ թվում՝ նոր աշխատակիցների պարագայում.
- CONVERSION-ը ոչ թե հերթական դասընթաց է, այլև փորձառություն ապագայի համար: Այն հետաքրքիր է, երիտասարդական, դինամիկ,
- Անհետաքրքիր դասերը CONVERSION-ի մասին չեն, Դուք սովորում եք, զարգանում ու շփվում այլ՝ ընկերական միջավայրում՝ մասնակցելով խաղերի, թիմային միջոցառումների ու վայելելով ողջ ընթացքը,
- Մի խոսքով, մասնակիցներին առաջարկվում է ոչ միայն ուսուցում, այլև ժամանց, հետաքրքիր նեթվորքինգ, պրոֆեսիոնալների հետ շփվելու հնարավորություն:
Career City Fest-ում Կոնվերս Բանկը և «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հեղինակ Ռուբեն Եսայանը կներկայացնեն նաև երիտասարդական C360 Nektar փաթեթը: Այն նախատեսված է ակտիվ, նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդների համար՝ առաջարկելով բանկային համալիր ծառայություններ, արտոնյալ պայմաններով ուսանողական վարկավորման հնարավորություն:
Փաթեթն ակտիվացրածները կկարողանան ամբողջ տարվա ընթացքում մասնակցել «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հետ կապված հետաքրքիր միջոցառումներին. մրցույթներից առաջինը տեղի կունենա հենց փառատոնի ընթացքում:
Մրցույթին կարող են մասնակցել այն հաճախորդները, ովքեր կակտիվացնեն C360 Nektar փաթեթը 01.04.25-ից մինչև 26.04.25-ը՝ ժամը 11:00-ն ժամանակահատվածում, կայցելեն Կոնվերս Բանկի տաղավար, որտեղ սպասվում են հետաքրքիր անակնկալներ, իսկ Գլխավոր մրցանակն է «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերայի 3 տոմս:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/13 22:00
Հունվարի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/13 20:20
Հունվարի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
2026/01/13/ 22:38 -
Հունվարի 13-ի բիզնես լուրերը
2026/01/13/ 22:00 -
Հունվարի 13-ի կարևոր լուրերը
2026/01/13/ 20:20 -
Կրեատիվ լուծումներ՝ արդյունավետ ու հաճելի աշխատանքային օրվա համար
2026/01/13/ 19:00 -
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է սահմանների ապաշրջափակման տնտեսական հնարավորությունները
2026/01/13/ 17:08 -
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
2026/01/13/ 16:27 -
Տեղի է ունեցել 50 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/01/13/ 15:20 -
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
2026/01/13/ 15:06 -
Սննդամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ․ գնաճի հիմնական պատճառն ու տարածքային բաշխումը
2026/01/13/ 13:07 -
Գերմանիայի գազի պաշարները նվազել են մինչև ռեկորդային նվազագույն մակարդակ
2026/01/13/ 13:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 13, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 12, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2026 Թ.