Վիճակագրական կոմիտեն վերանայել է 2023-24 թթ. ՀՆԱ-ի ցուցանիշները
Լուրեր |
Հայաստանի վիճակագրական կոմիտեն վերանայել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ–ի տարեկան և եռամսյակային ցուցանիշները, ինչպես նաև այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ ցուցանիշը։
Ըստ գերատեսչության, ՀՆԱ-ի սույն վերանայումները հիմնականում պայմանավորված են ռեսպոնդենտի կողմից 2024թ․-ի ապրիլ ամսվա հաշվետվության ներկայացման ժամանակ 2023թ․-ի հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, ինչպես նաև 2024թ․-ի առաջին երեք ամիսների տվյալների ճշգրտմամբ՝ կապված տնտեսական գործունեության տեսակների վերադասակարգման հետ։
«Վերանայման արդյունքում 2023թ․-ի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 52 046.6 մլն․դրամով և կազմել 9 453 175.0 մլն․դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 0․4 տոկոսային կետով և կազմել 108․3 տոկոս։ Իր հերթին, 2024թ․-ի I եռամսյակի ՀՆԱ-ի արժեքը նվազել է 48 290.8 մլն․դրամով և կազմել 1 922 939.6 մլն․ դրամ, իսկ ծավալի ինդեքսը նվազել է 2.6 տոկոսային կետով և կազմել 106.6 տոկոս»,- ասվում է հաշվետվության մեջ։
Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 7 տոկոսի չափով։
Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2023 թվականին, 2022 թվականի համեմատ, աճել է 8,7 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 2023 թվականի արդյունքում կազմել է 9,502,778.6 մլն դրամ։
Նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2024 թվականի առաջին եռամսյակում, 2023 թվականի հունվար-մարտի համեմատ, աճել է 9,2 տոկոսով։ Անվանական արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով հաշվետու ժամանակաշրջանի արդյունքում կազմել է 1 971 230.4 մլն դրամ ($1 - 388,16 դրամ)։
arka.am Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40 -
Ինչո՞ւ է կաթվածահար եղել հեղուկ գազի շուկան
2026/05/01/ 16:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․