2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված շահութահարկի ծավալը կազմել է մոտ 258.49 մլրդ դրամ
Լուրեր |
2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 221.11 մլրդ դրամ:
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված շահութահարկի ծավալը կազմել է մոտ 258.49 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 17.96%(+1.25 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 221.11 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 16.71%: Այսպիսով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծված շահութահարկի ծավալն աճել է շուրջ 37.38 մլրդ դրամով կամ 16.91%-ով։
Առաջատար 10 ըներությունները շահութահարկի ծավալով
Արդշինբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 23.83 դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 3.63 մլրդ դրամ, արձանագրելով 20.2 մլրդ դրամ կամ 555.79% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 7 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 74.72%։
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 17.75 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 19.21 մլրդ դրամ, արձանագրելով 1.46 մլրդ դրամ կամ 7.60% բացասական աճ։ Կոմբինատի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 49.08%։
Ամերիաբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 13.82 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 11.42 մլրդ դրամ, արձանագրելով 2.4 մլրդ դրամ կամ 21.01% աճ։ Բանկի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 55.3%։
Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է մոտ 7.21 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր շուրջ 6.87 մլրդ դրամ, արձանագրելով 335 մլն դրամ կամ 4.89% աճ։ Ընկերության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.07%։
Ինեկոբանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 6.14 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 5.91 մլրդ դրամ, արձանագրելով 234 մլն դրամ կամ 3.97% աճ։ Բանկի դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 61.7%։
Դիջիթեյնն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 5.58 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 1.59 մլրդ դրամ, արձանագրելով 3,99 մլրդ դրամ կամ 251.47% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 22 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 33.41%։
Ակբա բանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 5.32 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 5.59 մլրդ դրամ, արձանագրելով 270 մլն դրամ կամ 4.83% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 47.29%։
Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա ՍՊԸ-ն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.75 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 349 մլն դրամ, արձանագրելով 3.4 մլրդ դրամ կամ 974.6% աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 99 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 87.16%։
Կոնվերս Բանկն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.61 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 4.23 մլրդ դրամ, արձանագրելով 620 մլն դրամ կամ 14.65% բացասական աճ։ Բանկի դիրքն իջել է 2 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.02%։
Կաբարկոն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մուծել է 3.48 մլրդ դրամ շահութահարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 3.62 մլրդ դրամ, արձանագրելով 140 մլն դրամ կամ 3.89% բացասական աճ։ Կազմակերպության դիրքն իջել է 1 հորիզոնականով։ Շահութահարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 31.56%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07 -
Ucom-ի աջակցությունը տիեզերական ճարտարագիտության զարգացմանը, թվային անվտանգությունը, HUAWEI թավշյա AI խաղալիքը և Ucom-ի Uplay հարթակը
2025/12/05/ 17:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․