2025-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
Լուրեր |
Կրթության գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 7.9%-ով։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%։
Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 5․7%-ով։
Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 1․8%-ով։
Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։
Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 0․2%-ով։
Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 3.5%-ով։
Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 4․6%-ով։
Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ չի փոփոխվել։
Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1․4%-ով։
Կրթության գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 7.9%-ով։
Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով։
Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով։
Սննդամթերքի գներ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.2-1.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.9%-ով:
2025թ. հոկտեմբերին 2024թ հոկտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 3.5%-ով, հնդկացորենինը՝ 3.7%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 8.2%-ով, ոլոռինը՝9.1%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 1.9%, 0.4%, 1.6% և 0.3%-ով: Թռչնամսի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 3.2%, 9.9% 10.6%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.4%, 0.8% և 5.1%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.8%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1% գնանկում, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 2.2%-ով, թարմ կաթինը՝ 4.0%-ով, մածունինը՝ 4.8%-ով, թթվասերինը՝ 5.6%-ով, կաթնաշոռինը՝ 5.2%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 2.5%, 4.5%, 5.0%, 4.4%-ով:
Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 18.6%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.6%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի և կարագի՝ 3.0% և 12.3%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4% գնաճ: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 16.0%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:
2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 4.1%-ով, շոկոլադինը՝ 12.0%-ով, սուրճինը՝ 12.6%-ով, կակաոյինը՝ 25.3%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.7%, 1.5% և 4.1%-ով: Ալկոհոլային խմիչքի գները 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ 0.4%-ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 7. 1%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.9% գնանկում:
Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4%-ով: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերին համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Կապան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0.3% և 2.4%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.5% և 0.6% գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0.3% գնանկում և 0.7% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 2.9%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 15.2% գնանկում, ընդ որում, 2025թ. հոկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 164.2 դրամ:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում:
Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.3%-ով, իսկ մեկում արձանագրվել է 1.0% գնաճ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4%-ով:
Արտարժույթի շուկա: 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.5% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.8% և 4.3%-ով: 2025թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.7 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշից ( 387.2 դրամ):
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․