2025-ին նախաձեռնվել է 84 վարույթ. ՀՌՀ-ն խստացրել է վերահսկողությունը հեղինակային իրավունքի և գովազդի ոլորտում
Լուրեր |
Վերջին տարիներին վերահսկողության արդյունքում նվազել են հեղինակային իրավունքի խախտումները։
Վերջին տարիներին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը զգալիորեն ավելացրել է վերահսկողական վարույթների քանակը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 2025 թվականին հանձնաժողովը նախաձեռնել է 84 վարչական վարույթ, մինչդեռ 2011–2018 թվականների ընթացքում դրանց ընդհանուր թիվը կազմել է 15։ Հակոբյանի խոսքով՝ 2019 թվականից մինչև 2024 թվականը հանձնաժողովի կողմից նախաձեռնվել է մոտ 400 վարչական վարույթ։
Վարույթների արդյունքում կիրառվել են տարբեր միջոցներ՝ ֆինանսական տուգանքներից մինչև առանձին հաղորդումների ժամանակավոր կասեցում։ Հանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ՝ վարույթների գերակշիռ մասը բովանդակային բնույթ ունի և չի ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։
Նշվել է, որ վարույթների մի մասն առնչվում է հեղինակային իրավունքի խախտումներին։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այդ ուղղությամբ վերահսկողությունը կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային պարտավորությունները և օրինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շահերը։
Վարչական վարույթների մյուս հատվածը վերաբերում է բռնության տեսարանների ցուցադրմանը, ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդին, առանց լիցենզիայի դեղամիջոցների տարածմանը, ինչպես նաև հաղորդումներից առաջ օրենքով սահմանված նախազգուշացումների բացակայությանը։
Տիգրան Հակոբյանի խոսքով՝ կիրառվող միջոցները նպատակ ունեն կանխել այնպիսի բովանդակության և գովազդի տարածումը, որը կարող է ազդեցություն ունենալ քաղաքացիների ֆիզիկական և հոգևոր առողջության վրա։ Նա նաև նշել է, որ հանձնաժողովի գործունեությունը չի խաթարել հեռարձակողների հետ աշխատանքային հարաբերությունները։
Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ՝ վերջին տարիներին վերահսկողության արդյունքում նվազել են հեղինակային իրավունքի խախտումները, իսկ միջազգային գործընկերներից ստացվել են արձագանքներ իրականացվող վերահսկողության վերաբերյալ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/13 22:00
Մարտի 13-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 19:19
Մարտի 13-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/13 16:40
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
Խաղաղությունն ամեն օրվա հետ ուժեղանալու է։
-
Մարտի 13-ի կարևոր լուրերը
2026/03/13/ 22:00 -
Մարտի 13-ի բիզնես լուրերը
2026/03/13/ 19:19 -
Ներդրումային առաջարկ կանանց համար
2026/03/13/ 18:31 -
Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ
2026/03/13/ 17:02 -
Ոչ մեկը այս ընտրությունից չի խուսափելու․ Փաշինյան
2026/03/13/ 16:40 -
Հայաստանը՝ միջազգային ներդրողների ռադարում․ Ամերիաբանկը՝ որպես LFG-ի մաս, Լոնդոնի ֆոնդային բորսայում
2026/03/13/ 16:38 -
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery
2026/03/13/ 16:17 -
Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ»
2026/03/13/ 16:08 -
ԱՄՆ-ն բարձրացրել է Ադրբեջան մեկնելու նախազգուշացման մակարդակը
2026/03/13/ 15:53 -
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ հանդես են եկել ՀՀ–ին տրամադրվող աջակցության ավելացման օգտին
2026/03/13/ 15:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին