Ներդրումային ոլորտը հուլիսի 19-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի փակվեցին նվազումով: Dow Jones Industrial Average-ը նվազեց 1.29%-ով՝ հասնելով 40665.02 կետին: S&P 500-ի արժեքը նվազեց 0.62%-ով՝ հասնելով 5553.42 կետին: S&P 500-ի ֆյուչերսը ուրբաթ աճում է 0.21%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը մնում է գրեթե անփոփոխ՝ հասնելով 40063 կետին:
Կորեական KOSPI-ն նվազում է 1.14%-ով՝ հասնելով 2792.21 կետին, իսկ չինական Shanghai Composite-ը ավելանում է 0.19%-ով՝ հասնելով 2983.10 կետին:
Մակրոէկոնոմիկա
ԱՄՆ-ում շինարարական թույլտվությունների թիվը, նախնական տվյալներով, հունիսին կազմել է 1.45 միլիոն (+3.4% ամսական): Նոր շինարարությունների թիվը աճել է 6% ամսական՝ դառնալով 1.35 միլիոն:
Մեծ Բրիտանիայում գործազրկության մակարդակը մայիսի արդյունքներով մնացել է 4.4%:
Եվրոպական Կենտրոնական Բանկը (ԵԿԲ), ինչպես սպասվում էր, չի փոփոխել հիմնական տոկոսադրույքները: Հիմնական վարկավորման տոկոսադրույքը կազմում է 4.25% տարեկան, դեպոզիտային տոկոսադրույքը՝ 3.75% տարեկան, մարժինալ վարկերի տոկոսադրույքը՝ 4.5% տարեկան:
Ապրանքային շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազում է աճից հետո՝ առևտուր լինելով մոտ $2415.5 մեկ ունցիայի համար: Նավթի գնանշումները հինգշաբթի նվազել են: Brent նավթի գինը կազմում է $84.7 մեկ բարելի համար, իսկ WTI-ն՝ մոտ $82.3 մեկ բարելի համար:
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Nebius (Yandex N.V.) ընկերության տնօրենների խորհուրդը օգոստոսի 15-ին կանցկացնի Հասարակական Ընդհանուր Ժողով, որտեղ կարող է հաստատվել ընկերության նոր անվանումը, տնօրենների խորհրդի կազմը և բաժնետոմսերի գնելու թույլտվությունը: Գնման ծրագրի շրջանակում գնել հնարավոր կլինի մինչև 81,648,455 Ա կարգի բաժնետոմս (մինչև 50% շրջանառվող բաժնետոմսերից)՝ առավելագույն $10.5 գնով մեկ բաժնետոմսի համար: Գնման գումարը՝ մինչև $860 միլիոն:
2. Ամերիկյան Citibank-ը տեղեկացրել է ռուսական ընկերությունների (EN+, Լուկօյլ, Տատնեֆտ, Ռոստելեկոմ, Ֆոսագրո) դեպոզիտար ծանուցագրերի սեփականատերերին, որ օգոստոսի 1-ը կլինի վերջին օրը դրանց բաժնետոմսերի փոխարկման համար: Այդ ամսաթվից հետո փոխարկումը հնարավոր չի լինի:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները