Հարկերի ուշ վճարման տույժերը կավելանան
Լուրեր |
Կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․ «Առաջարկվում է հարկային օերնսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր։
Առաջարկվում է նաև հարկերի ուշ վճարման համար օրական տույժերի փոփոխություն։ Առաջարկում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը՝ սահմանալով օրական 0,075%։ Հաջորդ փոփոխությունը կապված է հարկային հաշվարկների ներկայացման հետ։ Գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե արդեն այդ ժամանակաշրջանը ստուգվել է։
https://www.youtube.com/watch?v=FPW0SRydhLE
Սակայն, եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորություն կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող են ներկայացնել։ Բայց մի դեպք ունենք, որ եթե ոչ թե ստուգվել է այլ ուսումնասիրվել է այդ հաշվետու ժամանակաշրջանը՝ գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ներկայացման հնարավորությունը բացակայում է։ Ուստի առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջանում ևս թույլ տալ ներկայացնել հաշվարկ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»։ Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.