Կոնվերս Բանկն աջակցում է էներգաարդյունավետության բարձրացմանը
Լուրեր |
Մեզանից շատերը դիմում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման՝ կարծելով, թե դրանով բարձրացնում են տան էներգաարդյունավետությունը: Այնինչ էներգախնայողությունը ոչ միշտ է համարժեք էներգաարդյունավետությանը:
Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը և պարզել՝ ինչպե՞ս հասնել էներգաարդյունավետության:
Էներգախնայողության և էներգաարդյունավետության մասին
Էներգիայի ծախսի նվազեցումը էներգախնայողությունն է:
Էներգաարդյունավետությունը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է․ օգտագործում եք ավելի քիչ էներգիա՝ պահպանելով շենքերի, տան էներգետիկ մակարդակը: Այսինքն, ծախսում եք քիչ, սակայն տան ներսի ջերմաստիճանը, օդի խոնավության մակարդակը չեն տուժում դրանից:
Հայաստանում բնակֆոնդը հիմնականում հին է և ոչ էներգաարդյունավետ
Համաձայն պաշտոնական տվյալների, ներկայում Հայաստանի բնակֆոնդում էներգակորուստներն ահռելի չափերի են. Էներգիայի օգտագործումն ըստ մեկ մետր քառակուսու մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ և կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:
Միջազգային փորձառությունը ցույց է տալիս, որ սխալ նախագծված ու կառուցված տանիքին կարող է բաժին ընկնել էներգակորուստների 10-20%-ը, օդափոխությանը՝ 30-35%, պատուհաններին՝ 20-40%-ը, իսկ հիմքին ու պատերին՝ 15-25-ական տոկոսը:
Ինչպե՞ս հասնել առավելագույն էներգաարդյունավետության
Էներգաարդյունավետության ռացիոնալ մակարդակ ապահովելու համար, հնարավորության դեպքում.
- Օգտագործեք էներգաարդյունավետ շինանյութ,
- Պատուհանները կենտրոնացրեք հարավային ու արևելյալ պատերին, տեղադրեք ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող երկշերտ կամ եռաշերտ պատուհաններ,
- Ջերմամեկուսացրեք պատերը, հատակը, հիմքն ու առաստաղը: Ըստ որում, լավագույն արդյունքի հասնելու համար պատերը ջերմամեկուսացրեք դրսից,
- Օդափոխության համակարգ ներդրեք,
- Մեկ միավորի հաշվարկով նվազագույն ջերմության կորուստ ունենալու համար նախապատվություն տվեք խորանարդաձև կամ գնդաձև մակերեսներին,
- Օգտագործեք ջեռուցման լավագույն տարբերակներն ու համակարգերը, այդ թվում՝ տեղադրեք արևային պանելներ:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․