Ներդրումային ոլորտը հունիսի 15-ին
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները ուրբաթ օրը փակվեցին աճով։ Dow Jones Industrial Average-ը աճեց 0.62%-ով՝ հասնելով 40000.90 կետի։ S&P 500-ի արժեքը բարձրացավ 0.54%-ով՝ հասնելով 5614.84 կետի։ S&P 500-ի ֆյուչերսը երկուշաբթի աճում է 0.25%-ով։ Ճապոնական Nikkei 225-ը ավելանում է 0.10%-ով՝ հասնելով 41256 կետի, կորեական KOSPI-ն աճում է 0.28%-ով՝ հասնելով 2864.69 կետի, չինական Shanghai Composite-ը աճում է 0.10%-ով՝ հասնելով 2974.50 կետի։
Մակրոէկոնոմիկա
ԱՄՆ-ի արտադրողների գները (PPI) հունիսի վերջին աճեցին 0.2%-ով՝ ամսական կտրվածքով և 2.6%-ով՝ տարեկան կտրվածքով։ Փաստացի արժեքները գերազանցեցին կանխատեսումները։
Ֆրանսիայում սպառողական գների աճը հունիսին կազմել է 2.2%՝ տարեկան արտահայտությամբ։ Իսպանիայում նույն ժամանակահատվածի ցուցանիշը համընկավ կանխատեսումների հետ և կազմեց 3.4%՝ տարեկան արտահայտությամբ։
Ապրանքային շուկաներ
Ոսկու գինը այսօր աճից հետո նվազում է և վաճառվում է $2407.1 մեկ ունցիա գնով։ Նավթի գները ուրբաթ օրը նվազել են։ Brent նավթի գինը կազմում է $84.9 մեկ բարելի համար, WTI-ի գինը՝ մոտ $82.2 մեկ բարելի համար։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ Ըստ Rho Motion հետազոտական ընկերության տվյալների, հունիսին էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաների համաշխարհային վաճառքները աճել են 13%-ով՝ տարեկան արտահայտությամբ, շնորհիվ Չինաստանում վաճառքների աճի։ Աշխարհի վաճառքների ավելի քան 60%-ը բաժին է ընկել Չինաստանին։ Եվրոպայում ամսական վաճառքները նվազել են 7%-ով՝ տարեկան արտահայտությամբ՝ կազմելով 300 հազար միավոր, իսկ ԱՄՆ-ում և Կանադայում էլեկտրական մեքենաների վաճառքները աճել են 6%-ով՝ տարեկան արտահայտությամբ՝ հասնելով 140 հազար միավորի։
2․ JPMorgan ամերիկյան ներդրումային բանկի զուտ շահույթը 2024 թվականի առաջին կեսին աճել է՝ հասնելով $31.6 մլրդ-ի՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $27.1 մլրդ-ի։ Հաշվետու ժամանակաշրջանում եկամուտը ավելացել է՝ հասնելով $92.1 մլրդ-ի՝ համեմատած 2023 թվականի առաջին վեց ամիսների $79.6 մլրդ-ի հետ։ Նոսրացված շահույթը մեկ բաժնետոմսի համար կազմել է $10.56։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 14:40
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
-
BRAND: YASAMAN ACCESSORIES
2026/05/01/ 15:01 -
Wildberries-ն ու OZON-ը դադարեցրել են հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները
2026/05/01/ 14:53 -
Հրապարակվել է «Ոսկե գնդակ 2026»-ի ֆավորիտների ցանկը
2026/05/01/ 14:52 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/05/01/ 14:40 -
Շունը կդառնա Բուլղարիայի խորհրդարանի նիստերի մշտական մասնակից
2026/05/01/ 14:33 -
Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին
2026/05/01/ 13:54 -
Թանկ տոմսեր և չեղարկված թռիչքներ. Էներգետիկ ճգնաժամը սպառնում է եվրոպացիների ամառային հանգստին
2026/05/01/ 13:49 -
Ռուսաստանը դադարեցրել է ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա
2026/05/01/ 13:45 -
Մեքսիկան և ԵՄ-ը կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
2026/05/01/ 13:39 -
Բացարձակ խնդիր չկա. Էկոնոմիկայի նախարարն արձագանքել է «Ջերմուկի»՝ ռուսական արգելքին
2026/05/01/ 12:59
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․