Քաղաքաշինության ոլորտի կազմակերպությունների համար վերալիցենզավորման նոր պայմանները
Լուրեր |
Քաղաքաշինության ոլորտում գործող կազմակերպությունները պարտավոր են մինչև սեպտեմբերի 17-ը դիմել վերալիցենզավորման համար: Քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է, որ հին լիցենզիաներն ու ներդիրները կդադարեցվեն նույնիսկ այն դեպքերում, երբ կազմակերպությունը հաղթող է ճանաչվել գնումների գործընթացում կամ պայմանագրերի ժամկետները լրանում են սեպտեմբերի 17-ից հետո:
2022 թվականին ընդունված օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել մեկ տարի անց, որից հետո ևս 9 ամսվա ընթացքում սահմանվել է անցումային ժամանակահատված՝ վերալիցենզավորման համար։ Այդպես, կազմակերպություններին տրվել է բավարար ժամանակ սահուն կերպով կազմակերպելու լիցենզիայի դասակարգումը, առանց քաղաքաշինական ծրագրերի ընդհատման։
Տնօրենը պետք է մուտք գործի urban.e-gov.am հարթակ՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով: Այնուհետև «Քաղաքաշինության ոլորտի լիցենզիաներ» բաժնում անհրաժեշտ է ընտրել համապատասխան ոլորտը՝ կատարված աշխատանքից և այլ չափանիշներից կախված: Լիցենզիայի ոլորտից կախված պետք է ընտրել համապատասխան ներդիրը և յուրաքանչյուրի համար լրացնել առանձին հայտ։
Հաղորդագրության համաձայն՝ առաջին անգամ լիցենզիայի դիմող կազմակերպությունները չեն կարող ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա: Նրանք կարող են դիմել միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար՝ քաղաքաշինական փաստաթղթերի կազմում և շինարարության իրականացման դեպքում:
Մյուս գործունեության տեսակների համար, ինչպիսիք են քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, և այլ ծառայություններ, տրամադրվում է 2-րդ դասի լիցենզիա կամ ներդիր։ Սկսնակ կազմակերպությունները պետք է առաջնորդվեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշմամբ:
Հայտի պատասխանատու մասնագետը և ինժեներատեխնիկական անձնակազմը կարող են ներգրավվել միայն, եթե նրանց վերաբերյալ աշխատանքային պայմանագրերը գրանցված են Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված անհատական հաշվի քաղվածքում։
Տեխնիկական միջոցների ներգրավվածությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, ինչպիսիք են տեխնիկական անձնագիր կամ սեփականության վկայական, հաշվառման վկայագիր կամ վարձակալության պայմանագիր:
Վերալիցենզավորման գործընթացն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային հարթակում, և տրամադրված լիցենզիաները հաստատվում են QR կոդով։
Փաստաթղթերի ցանկը սահմանված է «Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման և որակավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման մեջ, որը ներառում է նաև անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզիա ստանալու համար: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Թրամփը ներկայացրել է Վաշինգտոնում հաղթական կամարի նախագիծ
2026/04/11/ 16:51 -
Ֆրանսիան անցնում է Linux-ի՝ նվազեցնելու տեխնոլոգիական կախվածությունը
2026/04/11/ 16:46 -
Apple-ը զբաղեցրել է ամենավաճառվող սմարթֆոնների թոփ-10-ի կեսը
2026/04/11/ 16:41 -
ԱՄՆ-ը ռազմավարական պահուստից 8.5 մլն բարել նավթ կհատկացնի ընկերություններին
2026/04/11/ 16:39 -
Արհեստական բանականությունը ավելացնում է կիբեռ ռիսկերը․ ինչպես վերացնել սպառնալիքները
2026/04/11/ 15:27 -
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները