Ֆլայ Արնայի աշխատակիցները բաց նամակով ահազանգում են
Լուրեր |
Հայկական ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց նամակ են տարածել՝ ահազանգելով, որ ընկերությունն արդեն երկու ամիս չի վճարում իրենց աշխատավարձերը։
Նամակում մասնավորապես ասված է.
«Ֆլայ Արնա ավիաընկերությունը իր գործունության կարճ ժամանակահատվածի ընթացքում հասցրել էր ձեռք բերել ուղևորների վստահությունը՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշներ մի շարք ոլորտներում։ Ֆլայ Արնա ավիաընկերությունը գործող հայկական ավիաընկերություններից միակն էր, ով հաջողությամբ անցել էր Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել համապատասխան սերտիֆիկատ։
Իր գործունեության ողջ ընթացքում ավիաընկերության OTP` (On time performance) չվերթները ըստ չվացուցակի իրականացնելու ցուցանիշը եղել է 95-98%: Ավիաընկերության աշխատակիցների համար անհայտ պատճառներով որոշում կայացվեց դադարեցնել ավիաընկերության գործունեությունը։
Ս․թ․ հունվարի 16-ին ավիաընկերությունն իրականացրեց վերջին չվերթը, իսկ ս․թ․ մարտի 19-ին ավիաընկերության աշխատակիցները ծանուցում ստացան այն մասին, որ ավիաընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը։ Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 115-րդ հոդված 1-ին կետով ավիաընկերությունը տեղեկացրեց աշխատակիցներին, որ ս․թ․ մայիսի 19-ին լուծարվելու են Ֆլայ Արնայի և աշխատակիցների միջև կնքված պայմանագրերը։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1ին կետը, ընկերությունը պարտավորվեց նաև վճարել արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով։ Չնայած վերոգրյալին՝ ավիաընկերության աշխատակիցներին չի վճարվել ս․թ․ ապրիլ և մայիս ամիսների աշխատավարձը, ինչպես նաև արձակման նպաստը։ Աշխատակիցները բազում անգամ դիմել են ավիաընկերության բաժնետերեր հանդիսացող «Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդ» ՓԲԸ-ին (ԱՆԻՖ) և «էյր Արաբիա» ԲԲԸ-ին որպես Ֆլայ Արնա ավիաընկերությունը կառավարող ընկերություն։
Մանրամասները ներկայացնում ենք ստորև՝
- մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները 3 անգամ այցելել են ԱՆԻՖ` հանդիպումներ ունենալով ընկերության ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ղազարյանի հետ։ Հանդիպումների ընթացքում խոստացվել էր ապահովել հարցի լուծումը։
- մայիս ամսվա ընթացքում աշխատակիցները այցելել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ հանդիպում ունենալով փոխնախարար Նարեկ Տերյանի հետ, ով խոստացավ նույն օրվա ընթացքում հաղորդել խնդրի շուրջ զարգացումների վերաբերյալ։
- աշխատակիցները նամակներով դիմել են Ֆլայ Արնա ավիաընկերության կառավարող ընկերություն Էյր Արաբիայի ղեկավար մարմիններին։ Պատասխան նամակներում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչները առաջարկել են դիմել ԱՆԻՖ, քանի որ իրենք այլևս չունեն իրավասություն հանդես գալու Ֆլայ Արնա ավիաընկերության անունից։ Մյուս նամակում Էյր Արաբիա ավիաընկերության ներկայացուցիչը հայտնում է, որ ԱՆԻՖ-ը շարունակաբար լուծում չի գտնում և համաձայնություն չի տալիս ընկերության լուծարման առաջարկվող սխեմային։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/20 20:00
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/20 19:56
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
-
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
2026/04/20/ 20:02 -
Ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի
2026/04/20/ 20:00 -
Ապրիլի 20-ի կարևոր լուրերը
2026/04/20/ 20:00 -
Իրանում կսկսեն շատ ռումբեր պայթել․ Թրամփ
2026/04/20/ 19:56 -
Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է
2026/04/20/ 19:55 -
Եվրամիությունը գործարկում է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրման վերջնական ընթացակարգը
2026/04/20/ 19:53 -
Համաշխարհային անկայունությունն այլևս բացառություն չէ. Hermès-ի ղեկավարի գնահատականը
2026/04/20/ 19:46 -
Ապրիլի 20-ի բիզնես լուրերը
2026/04/20/ 19:19 -
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ին
2026/04/20/ 17:50 -
Մարդանման ռոբոտը կիսամարաթոնում գրանցել է մարդկանցից արագ արդյունք
2026/04/20/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․
ՀԳՀՄ–ն` կամուրջ պետության և բիզնեսի միջև
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 19, 2026 Թ.