Ներդրումային ոլորտն այսօր 13.06.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ամերիկյան ինդեքսները չորեքշաբթի փակվել են խառը մակարդակներում՝ Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,09%-ով հասնելով 3871,21 կետի։ S&P 500-ն ավելացել է 1,13%-ով հասնելով 5421,03 կետի։ Հինգշաբթի S&P 500 ինդեքսի ֆյուչերսները աճում են 0,19-ով։
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 1,06%-ով հասնելով 38766 կետի, կորեական KOSPI-ն աճում է 1,28%-ով հասնելով 2762,98 կետի, չինական Shanghai Composite-ը կրճատվում է 0,46%-ով հասնելով 3023,60 կետի։
Մակրոէկոնոմիկա
1․ ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Մոսկովյան բորսայի, НРД-ի և НКЦ-ի նկատմամբ։ Այսօրվանից Մոսկովյան բորսան կդադարեցնի արժույթների առևտուրը՝ ԱՄՆ դոլարի, եվրոյի և Հոնգկոնգյան դոլարի հետ, միևնույն ժամանակ դոլարով և եվրոյով գործարքները կշարունակվեն արտաբորսային շուկայում։
2․ ԱՄՆ-ում գնաճը մայիսի արդյունքների համաձայն դանդաղել է․ ամսական կտրվածքով 0,0%` ակնկալվող 0,1 % Ա/Ա, տարեկան կտրվածքով կազմել է 3,3%։ Տնտեսագետները ակնկալում էին 3,4% Տ/Տ ցուցանիշ։ Հիմնական գնաճը նույնպես ակնկալվածից լավ է եղել 10 բ․կ․՝ 0,2% Ա/Ա և տարեկան կտրվածքով 3,4%:
3. FED-ը հիմնական տոկոսադրույքը պահել է տարեկան՝ 5,25-5,5%: Որպես եռամսյակային կանխատեսումների մաս, FED-ը հաստատել է 2024 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճը 2,1%-ով, 2025-ին ՝ 2%-ով։ Սույն տարվա գնաճային սպասումները բարձր են՝ 2,4-ից մինչև 2,6%, 2025 թվականին՝ 2,2%-ից մինչև 2,3%:
Հանքարդյունաբերական շուկաներ
Այսօր ոսկու գինը նվազում է, մեկ ունիցայի դիմաց վաճառվելով $2313,1։ Չորեքշաբթի նավթային գնանշումները նվազում են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց $82,3-ից բարձր է, WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $78,2։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1․ 2024 թվականի մայիսի տվյալների համաձայն Boeing ինքնաթիռների մատակարարումների ծավալը կրկնակի անգամ նվազել է՝ մինչև 24 միավորի 2023-ի 50 միավորի համեմատ։ Նշվում է, որ ընկերությունը 4` 787-10 Dreamliner ինքնաթիռի պատվեր է ստացել թայվանական Eva Air-ի համար։ Պատվերների կուտակային ծավալը այս տարի կազմել է 142 միավոր։
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.