Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 80.1%-ը Երևանից է. 2023թ. հունվար-դեկտեմբեր. ՊԵԿ
Լուրեր |
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.71 տրլն դրամ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից ավել է 220.46 մլրդ դրամով կամ 14.8%-ով։
ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 801 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 80.1%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվը նվազել է 12-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1,405.03 մլրդ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 82.14%։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 26.17%-ով կամ 291.43 մլրդ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակը հետևյալն է՝ «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա», «Մոբայլ Սենթր Արթ»։
Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 17.86% կամ 228.35 մլրդ դրամ հարկ, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 70.97 մլրդ դրամով կամ 18.85%-ով։
Կոտայքի մարզը ներկայացված է 54 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 62.28 մլրդ դրամ կամ 3.64%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 2.5%-ով կամ 1.6 մլրդ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն Օնիրա Քլաբ ընկերությունն է։
Արարատի մարզը ներկայացված է 28 ընկերությամբ (փոփոխություն չկա): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 56.62 մլրդ դրամ կամ 3.31%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 1.31%-ով կամ 0.75 մլրդ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։
Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (-4 ընկերություն)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 95.996 մլրդ դրամ կամ 5.61%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 43.92%-ով կամ 75.19 մլրդ դրամով։Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է։
Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 36.33 մլրդ դրամ կամ 2.12%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 20.49%-ով կամ 6.18 մլրդ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։
Լոռու մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (+6 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 19.67 մլրդ դրամ կամ 1.15%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 27.91%-ով կամ 7.61 մլրդ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։
Շիրակի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+7 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 16.25 մլրդ դրամ կամ 0.95%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 57.81%-ով կամ 5.95 մլրդ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն է։
Արագածոտնի մարզը ներկայացված է 9 ընկերությամբ (-1 ընկերություն)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 9.26 մլրդ դրամ կամ 0.54%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 20.91%-ով կամ 2.45 մլրդ դրամով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ՅուԷսԷյ Ավտոէքսպորտ ԲՍԵ ընկերությունն է։
Տավուշի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (+4 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 4.15 մլրդ դրամ կամ 0.24%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 107.41%-ով կամ 2 մլրդ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։
Գեղարքունիքի մարզը ներկայացված է 4 ընկերությամբ (+1 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 1.79 մլրդ դրամ կամ 0.10%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 56.94%-ով կամ 0.65 մլրդ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Դեմի Ֆարմ ընկերությունն է։
Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (+2 ընկերություն)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.19 մլրդ դրամ կամ 0.19%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 113.78%-ով կամ 1.5 մլրդ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆաելԳրիգ ընկերությունն է։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
2026-ից ԱԲ դասընթացներ կներառվեն դպրոցականների ավելի քան 80%-ի համար
2026/03/17/ 15:21 -
Չորրորդ Doing Digital Forum-ը կանցկացվի «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով
2026/03/17/ 14:34 -
Բժշկուհին մեղադրվում է երիկամի ապօրինի վաճառքին օժանդակելու համար
2026/03/17/ 14:32 -
Տնտեսական աճը արագացել է, տոկոսադրույքը պահպանվել է անփոփոխ․ ԿԲ
2026/03/17/ 14:30 -
Քաղաքացու վճարած ամեն հարկը տասնապատիկ ավելի վերադարձվում է. վարչապետ
2026/03/17/ 13:00 -
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6․50%
2026/03/17/ 12:46 -
Ինչ փոփոխություններ են նախատեսվում ԱՊՊԱ համակարգում․ մանրամասներ
2026/03/17/ 12:30 -
Մեկնարկում է գյուղատնտեսական կենդանիների անվճար պատվաստման ծրագիրը
2026/03/17/ 12:24 -
Երևանի քաղաքապետը կարևորում է համայնքների ֆինանսական անկախության ամրապնդումը
2026/03/17/ 12:16 -
Հայաստանի բուհերում օտարերկրյա դիմորդների թիվը աճել է 67%-ով
2026/03/17/ 12:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․