ZEEKR-ը պաշտոնապես Հայաստանում է
Լուրեր |
Արդեն օգոստոսին հայ հաճախորդները վերջապես կկարողանան ձեռք բերել Zeekr ապրանքանիշի պրեմիում դասի ավտոմեքենաները միակ պաշտոնական
ներկայացուցչից՝ ստանալով մինչև 8 տարի կամ 160,000 կմ վազքի պաշտոնական գործարանային երաշխիք։ «Ավտոգրուպ» ընկերությունների խմբի անդամ «Մուրան» ընկերությունը այսուհետ հանդիսանում է ZEEKR ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Համագործակցության հուշագիրը դեռ ապրիլին կնքվեց Պեկինում։
Հայկական և Չինական կողմերի համաձայնությամբ արդեն օգոատոաից հայ հաճախորդին հասանելի կլինեն Zeekr-ի մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաները՝ 001,
007, 009, և X երաշխիքային հատուկ պայմաններով։ Zeekr-ն այսօր հանդիսանում է Չինաստանի խոշորագույն ավտոարտադրող ընկերություններից մեկի՝ GEELY Հոլդինգի ընտանիքի անդամ և ներկայացնում է այդ խմբի պրեմիում դասը՝ իր մեջ ներառելով հարմարավետության, հուսալիության, շքեղության, անգերազանցելի դիզայնի ու ոճի բոլոր հատկանիշները։
Geely Հոլդինգի կազմում 2021 թվականին հիմնադրված Zeekr ապրանքանիշի մոդելային շարքն արդեն հասցրել է սիրվել Եվրոպացի հաճախորդների կողմից։ Հայաստանում Մուրան ընկերությունը, շարունակելով Geely-ի հետ արդեն իսկ հաջողված համագործակցությունը, պաշտոնապես ներկայացնելով արդեն նաև ZEEKR ապրանքանիշը, հայ հաճախորդներին ընձեռում է լայն հնարավորություններ՝ ավելի մոտեցնելով պրեմիում դասին․
Պաշտոնական ներկայացուցչի խոսքով հաճելի անակնկալները բազմաթիվ են լինելու։ Այդ թվում՝ շուկայում աննախադեպ, մինչև 8 տարի կամ 160000 կմ վազքի երաշխիքի տրամադրումն ու հաճախորդների հավատարմության (loyalty program) բազմաթիվ գայթակղիչ ծրագրերը։ Հայ հաճախորդին սպասարկելու են վերապատրաստված պրոֆեսիոնալ մասնագետներ, ընկերության ներկայացուցչի խոսքով էլ պահեստամասերի և աքսեսուարների խնդիր պրակտիկորեն չի առաջանա։ Ծրագրային թարմացումները միշտ հասանելի կլինեն պաշտոնական ներկայացուցչից գնած ZEEKR-ի բոլոր մոդելների համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գերմանիայում առանց ուղետոմսի երթևեկությունը կշարունակի քրեորեն պատժելի մնալ
2026/04/17/ 14:04 -
Բուրջ ալ արաբը 25 տարվա մեջ առաջին անգամ կփակվի․ որն է պատճառը
2026/04/17/ 13:53 -
Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
2026/04/17/ 13:51 -
Իլոն Մասկի հայրը Ռուսաստանում առաջարկում է վճարովի հանդիպումներ
2026/04/17/ 13:49 -
Եվրամիության բնակչությունը կարող է նվազել մոտ 53 մլն-ով մինչև 2100 թվականը
2026/04/17/ 13:47 -
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․