EIB Global-ը և Evocabank-ը ստորագրեցին համագործակցության պայմանագիր
Լուրեր |
EIB Global-ը և Evocabank-ը միավորում են իրենց ուժերը՝ 12 միլիոն եվրո վարկային միջոցներով նպաստելու փոքր բիզնեսի զարգացմանը։
- Շուրջ 100 փոքր ձեռնարկություն կօգտվի ծրագրից, ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ,
- Գործընկերությունը կնպաստի ներառական տնտեսական աճին, վարկային միջոցների 20% կտրամադրվի կանանց պատկանող բիզնեսներին,
- ԵՄ-ի դրամաշնորհի ֆինանսավորմամբ ծրագիրը կիրականացվի տեղական արժույթով:
ԵՆԲ-ի վարկային միջոցները հնարավորություն կտան Evocabank-ին Հայաստանում ընդլայնելու ձեռնարկությունների ֆինանսավորումը` նպաստելով բիզնեսի գործունեության ծավալների մեծացմանը, ստեղծելով նոր աշխատատեղեր և իրացման նոր հնարավորություններ: Սա կխթանի ներառական տնտեսական աճը, քանի որ վարկային միջոցների 20% հատկացվելու է կանանց պատկանող ձեռնարկություններին: Ակնկալվում է, որ մոտավորապես 100 ՄՓՄՁ կօգտվի ծրագրից՝ ապահովելով մոտ 1,200 աշխատատեղ:
Ֆինանսական միջոցները տրամադրվելու են տեղական արժույթով՝ ՀՀ դրամով, ՄՓՄՁ-ներին արտարժութային ռիսկերից զերծ պահելու համար: Եվրոպական Միությունը (ԵՄ) դրամաշնորհի միջոցով օժանդակում է ֆինանսավորման ընդլայնմանը, ինչը թույլ կտա վարկերի համար մատչելի տոկոսադրույք սահմանել:
Դրամաշնորհը Հարավային Կովկասում EIB Global-ի նախաձեռնության մի մասն է, որը կխթանի մրցակցությունը բանկային հատվածում, կբարելավի փոքր բիզնեսին հասանելի ֆինանսական միջոցների որակը և ծավալները: Ծրագիրը նաև կնպաստի ԵՄ-ի նպատակների իրագործմանը՝ Արևելյան գործընկերության Տնտեսական և Ներդրումային ծրագրի շրջանակներում օժանդակելով Հայաստանի Հանրապետությունում 30,000 ՄՓՄՁ-ների զարգացմանը:
«Այս համագործակցությունը հիմնված է Եվրոպական թիմի հանձնառության վրա՝ Հայաստանում ամրապնդելու փոքր բիզնեսի մրցունակությունը և ստեղծելու բավարար աշխատատեղեր», - ասաց ԵՆԲ-ի գործունեության համար պատասխանատու և ԵՆԲ-ի փոխնախագահը Թերեզա Չերվինսկան:
«Evocabank-ի հետ գործակցության շնորհիվ ԵՆԲ-ի վարկային այս միջոցները կնպաստեն կայուն և ներառական տնտեսության մեջ ՄՓՄՁ-ների բաժնի մեծացմանը՝ տրամադրելով մատչելի տոկոսադրույքով վարկեր տեղական արժույթով: Համաձայնագիրը կնպաստի ֆինանսական միջոցների մատչելության բարձրացմանը, Հայաստանում ֆինանսական ծառայություններից օգտվելու ցածր հնարավորություններ ունեցող ՄՓՄՁ-ների ֆինանսական ներուժի զարգացմանը»:
«Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեվորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:»
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք շատ ուրախ ենք համագործակցել EIB Global-ի հետ այս նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է Հայաստանում ՄՓՄՁ հատվածի զարգացմանը:
12 միլիոն եվրո վարկային միջոցները նոր փուլ են տեղական բիզնեսներին մատչելի ֆինանսավորում ապահովելու մեր առաքելության մեջ: Այս վարկային միջոցները հնարավորություն կտան ձեռներեցներին ընդլայնելու իրենց գործունեությունը, ստեղծելու աշխատատեղեր և գտնելու իրացման նոր հնարավորություններ: Այս ֆինանսավորման կարևորագույն կողմը նաև այն է, որ միջոցների 20%-ը տրամադրվելու է կանանց պատկանող բիզնեսներին, ինչը կնպաստի ներառական տնտեսության աճին:
Շնորհիվ ԵՄ-ի դրամաշնորհի՝ այս ֆինանսական միջոցները կտրամադրվեն տեղական արժույթով` դրամով, բացառելով արտարժույթի տատանումների ռիսկը ՄՓՄՁ-ների համար և նպաստելով ֆինանսական կայունությանը: Մեզ ոգեշնչում են այս համագործակցության հեռանկարները, որոնք հնարավոր կդարձնեն մեր տնտեսության հետագա զարգացումը և կապահովեն մեր շարունակական օժանդակությունը Հայաստանի գործարար համայնքին»:
ԵՆԲ-ի և EIB Global-ի մասին
ԵՆԲ-ն Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատությունն է, որը պատկանում է անդամ-պետություններին: Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր, ՓՄՁ-ներ։
EIB Global-ը Եվրոպական Ներդրումային Բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային գործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը, նպաստելով Եվրոպական Միության երեք համակողմանի առաջնահերթությունների իրագործմանը. Եվրոպական Կանաչ գործարք, Գլոբալ Գեյթվեյս և աշխատատեղեր, ինչպես նաև կայուն և ներառական տնտեսության աճ:
Team Europe-ի կազմում EIB Global-ը խթանում է ուժեղ, նպատակաուղղված գործընկերությունների զարգացմանը՝ ֆինանսական այլ հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին՝ սերտորեն աշխատելով բազմակողմ զարգացման այլ բանկերի հետ։ EIB Global-ն ավելի մոտ է դարձնում ԵՆԲ խումբը տվյալ երկրի մարդկանց, ընկերությունների և հաստատությունների համար ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որը գործում է նաև Հայաստանում։
Evocabank-ի մասին
Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որն ավելի քան 34 տարվա փորձառութուն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 13 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում:
Evocabank-ը համակողմանի ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկը ֆինանսական ծառայությունների մատուցումն իրականացնում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ՝ արագ, պարզ և հարմար եղականով՝ աշխատելով mobile-first ֆորմատով:
Կենտրոնանալով նորարարական թվային մոտեցումների վրա՝ Evocabank-ն ամենաարագ զարգացող բանկերից մեկն է Հայաստանում: Բանկը արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակների:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Գերմանիայում առանց ուղետոմսի երթևեկությունը կշարունակի քրեորեն պատժելի մնալ
2026/04/17/ 14:04 -
Բուրջ ալ արաբը 25 տարվա մեջ առաջին անգամ կփակվի․ որն է պատճառը
2026/04/17/ 13:53 -
Գերմանիան պատրաստակամություն է հայտնում մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
2026/04/17/ 13:51 -
Իլոն Մասկի հայրը Ռուսաստանում առաջարկում է վճարովի հանդիպումներ
2026/04/17/ 13:49 -
Եվրամիության բնակչությունը կարող է նվազել մոտ 53 մլն-ով մինչև 2100 թվականը
2026/04/17/ 13:47 -
Փարիզում մեկնարկել է Հորմուզի նեղուցի անվտանգությանը նվիրված միջազգային տեսակոնֆերանս
2026/04/17/ 12:47 -
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․