Ներդրումային ոլորտն այսօր 01.07.2024
Լուրեր |
Համաշխարհային ինդեքսներ
Ուրբաթ ամերիկյան ինդեքսները բացասական են փակվել` Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,12%-ով և կազմել 39118,86 կետ: S&P 500-ն նվազել է 0,33%-ով և կազմել 5464,82 կետ։ Երկուշաբթի S&P 500 ինդեքսի ֆյուչերսները բարձրացել են 0,31%-ով:
Ճապոնական Nikkei 225-ը նվազում է 0,41%-ով՝ հասնելով 39674 կետի, կորեական KOSPI-ն ավելանում է 0,23%-ով՝ մինչև 2804,19 կետ, չինական Shanghai Composite-ն աճել է 0,86%-ով և կազմել 2993,0 կետ:
Մակրոէկոնոմիկա
1. Գերմանիայում գործազրկության մակարդակը հունիսին աճել է մինչև 6%՝ թարմացնելով 2021 թվականի մայիսի առավելագույնը, մեկ ամիս առաջվա 5,9%-ի համեմատ։
2. Չինաստանի արտադրական հատվածում (PMI) գործարար ակտիվության ինդեքսը Caixin-ից հունիսի վերջին բարձրացել է մինչև 51,8 կետ, կանխատեսվող 51,5-ի փոխարեն։
3. ԱՄՆ-ում անձնական սպառողական ծախսերի գների ինդեքսի դինամիկան հունիսի վերջին կազմել է 2,6% Տ/Տ՝ ինչպես որ կանխատեսվում էր։
Հանքարդյունաբերական շուկաներ
Ոսկու գինն այսօր արժեզրկվում է, թանկարժեք մետաղը մեկ ունիցայի դիմաց վաճառվում է մոտ $2325,7։ Ուրբաթ նավթային գնանշումները նվազել են։ Այժմ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում է $85,6 , WTI-ի գինը մեկ բարելի դիմաց մոտ $82,1։
Կորպորատիվ իրադարձություններ/ միջոցառումներ
1. Nike ապրանքանիշի զուտ եկամուտը չորրորդ եռամսյակում ՝ ավարտված մայիսի 31-ին, կազմել է $1,5 մլրդ կամ մեկ բաժնետոմսի համար $0,99, համեմատ 2023 թվականի՝ $1,03 մլրդ կամ մեկ բաժնետոմսի համար $0,66։ Շահույթը կրճատվել է 2% Տ/Տ և կազմել $12,61 մլրդ։ Միաժամանակ ամբողջ 2024 ֆինանսական տարվա վաճառքի ծավալը կազմել է $51,36 մլրդ՝ պահպանելով նախորդ տարվա մակարդակը։
2․ Հոնկոնգի վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ մայիսին Հոնկոնգը ապրիլի համեմատ գրեթե 60 անգամ ավելացրել է ռուսական ոսկու գնումները՝ առավելագույնը նախորդ տարվա հոկտեմբերից $750 մլն (մոտ 10,4 տոննա)։ Մայիսի արդյունքներով Ռուսաստանը Հոնկոնգ ոսկու մատակարարումների ծավալով վերադարձել է երկրորդ տեղ՝ 15%:
Cube Invest Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․