Հայաստանում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպումը ու Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացումն աջակցություն կստանա Համաշխարհային բանկից
Լուրեր |
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավում Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։
Ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության կայացմանը:
Հայաստանի էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներկրվող վառելիքից, հատկապես բնական գազից, որը էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր է ստեղծում՝ զուգորդված համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Մասնավոր ներդրումների ներգրավումն էական նշանակություն ունի այս ոլորտում անհրաժեշտ լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման համար: 2021 թվականին Հայաստանի էներգիայի ընդհանուր մատակարարման 62 տոկոսը ստացվել է բնական գազից, որին հաջորդում են նավթը (16 տոկոս), ատոմային էներգիան (14 տոկոս) և հիդրոէներգիան (5 տոկոս), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամին և արևային էներգիան) կազմել են մոտ 1 տոկոս։
«Սպառողների համար մատչելի, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ են շարունակական ներդրումներ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի առևտրային կենսունակության բարձրացման համար: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Ծրագրի նպատակն է դյուրացնել մինչև 2032 թվականը վերականգնվող էներգիայի արտադրության մոտ 1,1 ԳՎտ հզորության ինտեգրումը հաղորդման ցանց, ինչը բավարար է 690,000 տնային տնտեսությունների էլեկտրասնուցման համար: Սա կնվազեցնի նաև ջերմոցային գազերի (ՋԳ) տարեկան զուտ արտանետումները 540 հազար տոննայով:
Բացի այդ, այն նախատեսում է ներգրավել 550 միլիոն ԱՄՆ դոլար գումարի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր փոխանցման ենթակայանները՝ օգտագործելով ավտոմատ կառավարման համակարգեր և թվային պաշտպանություն, և ավելացնել փոխանցման ենթակայանների ընդհանուր հզորությունը 2711 մեգավոլտ-ամպերից (Մվա) մինչև 3109 Մվա: Այս ջանքերը ներկայացնում են համապարփակ ռազմավարություն՝ ընդլայնելու վերականգնվող էներգիայի տեղակայումը, նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և արդիականացնելու էլեկտրացանցը՝ բարելավելով արդյունավետությունն ու հուսալիությունը։
Ծրագիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) վերականգնվող էներգիայի ընդլայնման 2.0 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բազմափուլ ծրագրի մի մասն է (ECARES MPA), որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2024 թվականի մարտի 28-ին: Այս տարածաշրջանային մեծ ծրագրի նպատակն է աջակցել ԵԿԱ տարածաշրջանի մասնակից երկրների վերականգնվող էներգիայի անցման արագացմանը և մասշտաբի և ազդեցության հասնելու մասնավոր ներդրումների միջոցով՝ միաժամանակ խթանել տարածաշրջանային գիտելիքի փոխանակումը տվյալ ոլորտում: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է
2026/04/10/ 22:23 -
Ապրիլի 10-ի կարևոր լուրերը
2026/04/10/ 22:15 -
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
2026/04/10/ 21:09 -
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
2026/04/10/ 20:31 -
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
2026/04/10/ 19:46 -
Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդшխության դեպքեր
2026/04/10/ 19:28 -
Գաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումը
2026/04/10/ 18:13 -
Ողբերգական վթարից տուժած 3 անչափահաս տեղափոխվել է Երևան. 1-ը Երևան է տեղափոխվում ուղղաթիռով
2026/04/10/ 17:55 -
ՀՀ ընտրական օրենսգիրքը շատ ազատական է, ԿԸՀ-ն չի կարող իր հայեցողությամբ մերժել որևէ քաղաքական ուժի գրանցումը. Հովակիմյան
2026/04/10/ 17:52 -
Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր
2026/04/10/ 17:47
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով
Գրավիչ առաջարկներ ու հատուկ պայմաններ․ Armenian Leasing Company
Leasing Expo 2026. բոլոր սարքավորումները՝ մեկ հարթակում
Converse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից
Doing Digital Forum 2026․ միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները