Lufthansa-ն կչեղարկի մոտ 900 չվերթ անձնակազմի պակասի պատճառով. Bloomberg
Լուրեր |
Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Lufthansa-ն հուլիսին կչեղարկի շուրջ 900 ներքին և եվրոպական չվերթ ՝ անձնակազմի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում կատարելով ավիաընկերության ներկայացուցչի հաղորդագրությանը։
«Ամբողջ ավիացիոն արդյունաբերությունը, հատկապես Եվրոպայում, ներկայումս տուժում է կրճատումներից: Դա վերաբերում է օդանավակայաններին, վերգետնյա սպասարկման գործակալություններին, օդային երթևեկության հսկողությանը, ինչպես նաև ավիաընկերություններին»,- ասել է փոխադրողի ներկայացուցիչը։ Ընկերությունում նշել են, որ առաջացած խնդիրները կորոնավիրուսային պանդեմիայի հետևանք են։ Եվրոպական ավիաընկերությունները ձգտում են ավելացնել նստատեղերի և թռիչքների քանակը՝ պայմանավորված համաճարակի սկզբից երկու տարի տևած ճանապարհորդական սահմանափակումների վերացումից հետո պահանջարկի աճի պատճառով:
Մեկ ամիս առաջ ավիափոխադրողի գործադիր տնօրեն Կարստեն Սփորն ասել էր, որ աշխատաշուկայում տեղի ունեցած հետցնցումները զգալիորեն խաթարել են ընկերության ամառային ծրագրերը։ Նախօրեին Le Figaro-ն գրել էր, որ հունիսի 9-ին Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում կչեղարկվի անձնակազմի գործադուլի պատճառով 7-ից մինչև 14-ը նախատեսված չվերթերի մոտ մեկ քառորդը:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/12 22:00
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2025/12/12 20:20
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Դեկտեմբերի 13-ի կարևոր լուրերը
2025/12/13/ 20:26 -
Լավագույն ֆիլմերը՝ բիզնեսի ու կարիերայի մասին․ հանգստյան օրերի օգտակար ընտրությունը
2025/12/13/ 17:59 -
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով
2025/12/13/ 12:59 -
Քնի ճգնաժամը թվային դարում. ինչպես է ինտերնետային ռիթմը փոխում մեր կենսաբանական ռիթմը | MedTime 9
2025/12/13/ 12:12 -
«Հայաստանը և Եվրոպան. Արմատներ և հեռանկարներ» բիզնես նախաճաշը կրկին համախմբեց եվրոպական դիվանագիտությունը և գործարար համայնքը
2025/12/12/ 22:36 -
Դեկտեմբերի 12-ի բիզնես լուրերը
2025/12/12/ 22:00 -
Դեկտեմբերի 12-ի կարևոր լուրերը
2025/12/12/ 20:20 -
Երբ մասնագիտական և անձնական մարտահրավերները համընկնում են․ առաջնորդության փորձություն
2025/12/12/ 19:00 -
Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերը
2025/12/12/ 16:27 -
Ջրային պարեկները հայտնաբերել են սիգ տեսակի 110 ձուկ (տեսանյութ)
2025/12/12/ 16:22
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ինեկոբանկն ու ՎԶԵԲ-ը (EBRD) շարունակում են իրենց համագործակցությունը ավելի մասշտաբային՝ 97 միլիոն եվրոյի ծրագրով