Շուկայում առկա է մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված
Լուրեր |
Հայաստանում դոլարի փոխարժեքը նվազում է, իսկ դրան զուգահեռ, հատկապես պարենային ապրանքներն, էլ ավելի են թանկանում։ Մինչդեռ էժան դոլարը պետք է նպաստեր ներկրվող ապրանքների գների նվազմանը։ Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով Հայաստանը որդեգրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն, ինչը նշանակում է՝ Կենտրոնական բանկը միջամտում է փոխարժեքին միայն կրիտիկական իրավիճակներում, երբ շուկայի կայունությունը վտանգի տակ է։ Իսկ փոխարժեքի սահուն ավելացումը կամ նվազումն, ըստ նրա, չի դիտարկվում կրիտիկական կամ խուճապային տրամադրություններ առաջացնող։ Արմեն Քթոյանը նշում է, որ աշխարհում գնաճի առնչությամբ ստեղծվել է ֆորսմաժորային վիճակ։Մասնավորապես, պարենային ապրանքների համաշխարհային գները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 20%-ով, ցորենի գինը՝ 37-38%-ով։Տնտեսագետը վաղ է համարում կանխատեսել, թե մինչև երբ և որքան կարող է արժեզրկվել դոլարը։Այսպիսով, տնտեսագետը նշում է, որ տրանսֆերտների աճը նպաստել են դոլարի քանակի ավելացմանն ու էժանացմանը։Հայաստանում առկա է մեծ քանակության դոլարի լրացուցիչ զանգված, իսկ դա նշանակում է, որ առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը: Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/16 20:20
Դեկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/12/16 17:13
Ռուսսատանում YouTube-ը ամբողջությամբ կբլոկավորվի
Պետք է հնարավորինս արագ անցում կատարեն փոխարինողներին։
-
Դեկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
2025/12/16/ 20:20 -
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025 թվականը
2025/12/16/ 18:42 -
Չինաստանը Եվրամիությունից ներկրվող խոզի մսի նկատմամբ 4,9%-ից մինչև 19,8% մաքսատուրքեր է սահմանել՝ դեմպինգի պատճառով
2025/12/16/ 17:24 -
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
2025/12/16/ 17:21 -
Բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոինը» մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել. Նախաքննությունն ավարտվել է
2025/12/16/ 17:19 -
Ռուսսատանում YouTube-ը ամբողջությամբ կբլոկավորվի
2025/12/16/ 17:13 -
2025–ի չորրորդ եռամսյակում Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է . ԿԲ
2025/12/16/ 17:10 -
Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից կհեռացվի Պարույր Սևակի քանդակը
2025/12/16/ 17:08 -
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
2025/12/16/ 16:49 -
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն միմյանց վարորդական վկայականները․ նախագիծն ԱԺ-ում է
2025/12/16/ 15:04
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 2025 Թ․
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 15, 2025 թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 2025 Թ․
Ucom-ի ապագայի կապը, տիեզերական կրթությունը, AI միլիարդատերերն ու նոր ռեալիթի շոուն