Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ինչ է փոխվել սոցիալական ծախսերի փոխհատուցման մեջ 2025-ի հունիսից

Հնս 3, 2025 12:45
32

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։

Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում

Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով, ապա դրա դիմաց հայտարարատու անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ ծառայություն մատուցողին սոցիալական ծախսը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու մասին հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում։ Կարևոր է իմանալ, որ այս դեպքում սոցիալական ծախսը հատուցվում է, եթե այն կատարվել է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։

Անհրաժեշտ է նաև  իմանալ, որ 2025 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ֆիզիկական անձը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում, եթե սոցիալական ծախսը կատարվել է անմիջապես իր կողմից, այլ ոչ թե իր միջոցների հաշվին։

Մեկ այլ փոփոխությամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները համայնքների անունից կարող են դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր՝ համայնքների պատվերով իրենց կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով։

Եթե աշխատողի կամ նրա ընտանիքի համար առողջության ապահովագրական փաթեթը ձեռք է բերել գործատուն, սակայն ապահովագրավճարի մասով նա հայտարարատու աշխատողից ստացել է հատուցում, ապա աշխատողը կարող է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում՝ իր տրամադրած գումարի մասով։ Կարևոր է իմանալ, որ այս պարագայում գործատուի կողմից ապահովագրական ընկերությանը տրվում է տեղեկանք՝ ապահովագրավճարի մասով աշխատողից հատուցում ստանալու վերաբերյալ, որի հիման վրա ընկերությունը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում գործատուի անունով՝ որպես սոցիալական ծախս կատարող նշելով հայտարարատուի տվյալները։

Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման  կարգով սոցիալական փաթեթի շահառուներից բացի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայ­մաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմա­կերպությունների աշխատողները (ՀՀ կառավարության 2014 թ մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաս­տատ­ված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ) ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով։

Ինչպես սոցիալական փաթեթի շահառուները, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները, ատամնաբուժական ծառայությունների մասով, կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից իրենց և /կամ ընտանիքի անդամի համար։

Մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին