Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Ո՞վ է այսօր ամենաշատ հարկը վճարում Հայաստանում

Մյս 27, 2025 16:05
33

2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ խոշոր հարկ վճարող տնտեսավարողների շրջանում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են արձանագրվել՝ ոլորտների կտրվածքով։

Առևտուրը՝ առաջատարը խոշոր հարկատուների շարքում

Ամենաբարձր ներկայացվածությունն ունեն առևտրային կազմակերպությունները։ ՀՀ 1000 խոշոր հարկատուներից 405-ը, այսինքն՝ մոտ 41%-ը, գործունեություն է ծավալել հենց առևտրի ոլորտում։ Նշված ընկերություններն ապահովել են 152 միլիարդ դրամի մուտք պետական բյուջե՝ կազմելով ՊԵԿ-ի վերահսկողության ներքո գտնվող ընդհանուր եկամուտների շուրջ 27%-ը։ Սա վկայում է առևտրային ոլորտի կայուն և առաջատար դիրքի մասին տնտեսության մեջ։

Հանքարդյունաբերության բացակայությունը՝ պայմանավորված հաշվապահական գործոններով

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2025թ․ առաջին եռամսյակում 10 խոշորագույն հարկատու ոլորտներից դուրս է մնացել հանքարդյունաբերությունը։ Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների հետվերադարձի արդյունքում առաջացած իրավիճակով։ Քանի որ ԶՊՄԿ-ն 2025թ․ սկզբին չհայտնվեց խոշոր հարկատուների ցանկում, ոլորտն ընդհանուր ցանկից դուրս մնաց։

Շինարարության ոլորտը մեծացնում է իր դերը

Նշանավոր աճ է արձանագրվել շինարարության ոլորտում. 2025 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 97 շինարարական կազմակերպություններ՝ 15-ով ավելի, քան 2024թ․ նույն ժամանակահատվածում։ Բացի քանակական աճից, ոլորտը նաև զգալիորեն ավելացրել է բյուջետային մուտքերը՝ ապահովելով 67%-ով կամ 11 միլիարդ դրամով ավելի զուտ եկամուտներ։ Սա վկայում է շինարարական գործունեության ակտիվացման և հարկային դաշտում դրա ավելացող կշռի մասին։

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: