Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն տարակարգ ստացած ուսուցիչների հավելավճարների համար
Կառավարությունը պահուստային ֆոնդից լրացուցիչ 68 մլն 785 հազար դրամ կհատկացնի ատեստավորման միջոցով տարակարգի որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու նպատակով։ Ավելի վաղ այդ նպատակով հատկացված 368 մլն 73 հազար դրամը բավարար չի եղել 2025 թվականին բոլոր ուսուցիչներին հասանելիք հավելավճարները վճարելու համար։
Նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի մեծ մասը բաց է թողնվել կանաչ ուղի ընթացակարգով
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերին ապրանքների հայտարարագրերի 70․2 տոկոսը բաց է թողնվել կանաչ ուղի ընթացակարգով։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 13․8 տոկոսային կետի աճ, միաժամանակ նվազել են դեղին և կարմիր ուղիներով բացթողումները։
Հայաստանը առաջատար է ԵԱՏՄ-ում մեկ շնչին բաժին ընկնող մրգերի արտադրությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ մեկ շնչին բաժին ընկնող մրգերի արտադրության ծավալներով Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԵԱՏՄ-ում։ Հայաստանը ոչ միայն բավարարում է ներքին շուկայի պահանջարկը, այլև կարևոր մատակարար է Միության ընդհանուր շուկայում։
Սահմանվել է վիետնամական երկարահատիկ բրնձի սակագնային քվոտա
Կառավարությունը Հայաստանի տարածք վիետնամական երկարահատիկ բրնձի ներմուծման համար սահմանել է սակագնային քվոտա։ Էկոնոմիկայի նախարարությունը ճանաչվել է այդ ապրանքի ներմուծման լիցենզիաներ տրամադրելու լիազոր մարմին։
Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ համագործակցության հեռանկարները գինեգործության ոլորտում
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Կոնգրեսի անդամ Դանիել Նյուհաուզի հետ։ Քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտում համագործակցության հնարավորությունները և համատեղ միջոցառումների անցկացումը՝ հայկական գինեգործական ավանդույթների ներկայացման նպատակով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՄՆ-ը պատրաստում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ
Bloomberg-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն մշակում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցներ, որոնք կարող են կիրառվել, եթե Մոսկվան մերժի ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջարկները։ Վերջնական որոշումը գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավասության ներքո։
Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին 600 միլիարդ դոլար կարողություն ունեցող մարդը
Դեկտեմբերի 15-ին Իլոն Մասկի զուտ կարողությունը գերազանցել է 600 միլիարդ դոլարը։ Forbes-ի տվյալներով՝ դրա հիմնական աղբյուրներն են SpaceX-ի արժեքի աճը և Tesla-ում նրա բաժնեմասը։
Արծաթի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է Microsoft-ի արժեքը
Bloomberg-ի տվյալներով՝ արծաթի շուկայական կապիտալիզացիան հասել է ավելի քան 3.5 տրիլիոն դոլարի՝ գերազանցելով Microsoft ընկերության արժեքը։ Տարվա սկզբից ի վեր արծաթի ֆյուչերսների գինը աճել է 115 տոկոսով։
Կանադան ձգտում է կարգավորել հարաբերությունները Չինաստանի հետ
Կանադայի կառավարությունը փորձում է վերականգնել հարաբերությունները Չինաստանի հետ՝ էներգակիրների և կրիտիկական նշանակության հանքանյութերի արտահանման նպատակով։ Սա տեղի է ունենում Կանադայի և Չինաստանի միջև առևտրային լարվածության ֆոնին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Դեկտեմբերի 18-ի բիզնես լուրերը
2025/12/18/ 22:00 -
Դեկտեմբերի 18-ի կարևոր լուրերը
2025/12/18/ 20:00 -
Տարեվերջյան ծանրաբեռնվածությանը դիմակայելու խորհուրդներ․ նոր տարի՝ նոր տրամադրություն
2025/12/18/ 19:00 -
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ին
2025/12/18/ 18:36 -
Հայ-չինական գործընկերության ամրապնդումը՝ գիտաժողովի առանցքում
2025/12/18/ 17:40 -
175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
2025/12/18/ 17:02 -
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
2025/12/18/ 16:33 -
Նախարարի հրամանով ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ
2025/12/18/ 14:59 -
Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
2025/12/18/ 14:54 -
Warner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկըWarner Bros.-ը խորհուրդ է տվել բաժնետերերին մերժել Paramount-ի առաջարկը
2025/12/18/ 14:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Արևելյան հեքիաթ՝ Չեխովի դպրոցում
«BIG Christmas Market with Coca-Cola 2025»․ Ամանորյա ամենաՄԵԾ ցուցահանդես-տոնավաճառը
ՓՈՂ NEWS. Դեկտեմբերի 16, 2025 թ․
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 2025 Թ․