Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

Մյս 15, 2025 14:22
17

15 մայիսի, Լոնդոն – Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր:

Տրամադրվող միջոցներից 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար–ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ ՓՄՁ-ների մրցունակության և ներառականության ծրագրի (SMECI) ներքո։ Մնացած 3 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։

SMECI ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ՄՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու արտադրանքի որակի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում լավագույն փորձին՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ՝ վարկի մայր գումարի մինչև 15%-ի չափով:

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020–2023 թթ․ ընթացքում տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Բացի հիմնական խրախուսական դրամաշնորհներից, նախատեսվում են լրացուցիչ դրամաշնորհներ ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող բիզնեսների վերագործարկման, այնպես էլ այն կազմակերպությունների աջակցման համար, որոնք աշխատանքի հնարավորություն են ընձեռում տեղահանված անձանց։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումն ուղղված է տեղական բիզնեսների աջակցությանը՝ նորարարական ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնելու արտադրողականությունը և խթանելու կայուն տնտեսական զարգացումը։ Վարկառուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և հավելյալ խրախուսական դրամաշնորհներից իրենց նախագծերն իրականացնելու համար Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամների (CIF) աջակցությամբ:

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Վերջինս նշել է․ «Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան Բանկին զգալիորեն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար՝ նպաստելով ինչպես առանձին բիզնեսների, այնպես էլ երկրի տնտեսության զարգացմանը»։

Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ Անդրանիկ Գրիգորյանն ավելացրել է․ «Ուզում եմ հատուկ ընդգծել SMECI ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Մասնակից հաճախորդները կարող են օգտվել դրամաշնորհային աջակցությունից, իսկ տեղահանված անձանց ներգրավմամբ կազմակերպությունները՝ առավել բարձր չափով»։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը բարձր է գնահատել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ նշելով. «ՎԶԵԲ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ նշանակալի քայլ է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը, մեր հովանավորների աջակցությամբ,  նպատակ ունի խթանել ցածր ածխածնային պրակտիկան և կլիմայական դիմակայունությունը:

Ֆինանսավորումը նախատեսված է նորարարական կանաչ տեխնոլոգիաների ներդրումներին աջակցելու և ԵՄ ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար: ՎԶԵԲ-ը նաև խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներին: Այս համապարփակ մոտեցումը նպաստում է ոչ միայն տնտեսական ինտեգրմանը, այլև երկարաժամկետ օգուտներ ստեղծում համայնքի համար»:

Ակնկալվում է, որ ծրագրերը կունենան էական սոցիալական և բնապահպանական ազդեցություն՝ նպաստելով տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը և ածխածնային արտանետումների կրճատմանը՝ կանաչ ներդրումների խթանման շնորհիվ։

Նշենք, որ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է նաև «Her capital, our future: transforming financial systems so women entrepreneurs can change the world» պանելային քննարկմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: