Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ի՞նչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից

Մրտ 31, 2025 12:25
36

Մրցակիցների հաջող քեյսերի ուսումնասիրությունը ոչ միայն հետաքրքիր է, այլ հզոր գործիք սեփական բիզնեսը զարգացնելու համար: Լիդերների ռազմավարությունների վերլուծությունն օգնում է հասկանալ, թե ո՞ր լուծումներն են իրականում աշխատում, ի՞նչ սխալներից կարելի է խուսափել և ինչպե՞ս արագ հասնել վաճառքի բարձր մակարդակի: Հասկանում ենք, թե ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել և ինչպե՞ս հարմարեցնել հաջող պրակտիկան սեփական առաջադրանքներին:

Մարքեթփլեյսերը շարունակում են ավելի մեծ համբավ ձեռք բերել, իսկ մրցակցությունն աճում է: Ozon-ում ակտիվ գնորդների թիվը կազմում է ավելի քան 56,5 միլիոն մարդ, և այս ցուցանիշը շարունակում է աճել: Առցանց առևտուրը վաճառողի համար հսկայական լսարան ձեռք բերելու հնարավորություն է, բայց հաջողություն գրանցելու համար կարևոր է հասկանալ, թե ո՞ր մեթոդներն են ապացուցել իրենց արդյունավետությունը:

Հարթակը գործընկերներին առաջարկում է պատրաստի ենթակառուցվածք՝ մարքեթինգ, լոգիստիկա, վճարային լուծումներ: Այնուամենայնիվ, վաճառողը պետք է խելամտորեն օգտագործի այդ գործիքները և մշակի սեփական ռազմավարություն: Գործընթացն արագացնելու լավագույն միջոցը հաջողակ մրցակիցների քեյսերի ուսումնասիրությունն է, և նրանց փորձը ձեր բիզնեսում կիրառելը:

Ինչի՞ն ուշադրություն դարձնել մրցակիցներին վերլուծելիս

  1. Տեսականի և ապրանքային ռազմավարություն

Ո՞ր ապրանքներն են առավել լավ վաճառվում: Ո՞ր կատեգորիաներն ունեն բարձր մրցակցություն, իսկ որո՞նք են թերագնահատված:

Ozon-ում հասանելի են վերլուծական գործիքներ, որոնք թույլ են տալիս վաճառողներին ուսումնասիրել պահանջարկը տարբեր տարածաշրջաններում, վերլուծել տարբեր ակցիաների արդյունավետությունը և համեմատել սեփական ռազմավարությունը մրցակիցների հետ: Այդ տվյալներն օգնում են հասկանալ, թե ի՞նչ ապրանքներ ավելացնել ձեր տեսականիում, ի՞նչ սեզոնային միտումներ հաշվի առնել և ինչպե՞ս ստեղծել մրցունակ գներ:

  1. Ապրանքների քարտերի ստեղծում

Տեսողական ընկալումն առանցքային դեր է խաղում առցանց վաճառքում: Բարձրորակ լուսանկարները, մանրամասն նկարագրությունները, չափերի աղյուսակները, վիդեոներկայացումները մեծացնում են գնորդների վստահությունը և բարձրացնում կոնվերսիան:

Մրցակիցներին վերլուծելիս պետք է ուշադրություն դարձնել.

  • Լուսանկարի որակին,
  • Մանրամասն նկարագրությանը և հիմնական բնութագրերի առկայությանը,
  • Տեսագրությունների և լրացուցիչ նյութերի օգտագործմանը,
  • Կարծիքների և մեկնաբանությունների աշխատանքին:

Լավ մշակված քարտը ոչ միայն մեծացնում է վաճառքը, այլև բարելավում է ապրանքի վարկանիշը մարքեթփլեյսում որոնման ժամանակ:

  1. Ակցիաներ, զեղչեր և մասնակցություն ծախծխումներում

Ավելի շատ հաճախորդներ ներգրավելու մեթոդներից մեկը գովազդային ակցիաների խելամտորեն օգտագործելն է: Հաջողակ վաճառողներն ակտիվորեն մասնակցում են Ozon-ի սեզոնային ծախծսխումներին:

Ի՞նչն արժե վերլուծել մրցակիցների մոտ.

  • Որքա՞ն հաճախ են նրանք առաջարկում զեղչեր և որքա՞ն մեծ
  • Ո՞ր առաջարկներն են առավել արդյունավետ վաճառքը մեծացնելու համար:
  1. Աշխատանք կարծիքների և հեղինակության հետ

Կարծիքները գնորդի ընտրության վրա ազդող հիմնական գործոններից են: Կարևոր է ոչ միայն դրական գնահատականներ ստանալ, այլ նաև գրագետ աշխատել բացասական մեկնաբանությունների հետ։

Տեսեք, թե մրցակիցներն ինչպե՞ս են.

  • Պատասխանում գնորդների հարցերին,
  • լուծում դժգոհ հաճախորդների խնդիրները,
  • օգտագործում կարծիքները՝ ապրանքանիշի նկատմամբ վստահություն բարձրացնելու համար:

Պատասխանելով կարծիքներին և օպերատիվ կերպով լուծելով  առաջացող հարցերը՝ վաճառողը մեծացնում է հաճախորդների հավատարմությունը և բարելավում իր դիրքերը մարքեթփլեյսում:

Ինչպե՞ս հարմարեցնել հաջողված ռազմավարությունները սեփական բիզնեսին

Կարևոր է հասկանալ, որ ուրիշների որոշումներն ուղղակի կրկնօրինակելը հազվադեպ է արդյունք տալիս: Ձեր խնդիրն է հաջողակ փորձը համապատասխանեցնել ձեր լսարանին և ձեր բիզնեսի առանձնահատկություններին: Օրինակ, եթե ձեր մրցակիցները հաջողությամբ օգտագործում են ինֆլյուենսերներին, ապա մտածեք, թե նման մեթոդները համապատասխանու՞մ են ձեր ապրանքներին և լսարանին: Եթե ​​դուք ունեք նեղ մասնագիտացում, ապա ավելի լավ կլինի կենտրոնանալ որակյալ բովանդակության և յուրաքանչյուր հաճախորդին անհատական ​​մոտեցում ցուցաբերելու վրա:

Որտե՞ղ կարելի է գտնել տեղեկատվություն վերլուծության համար

Միտումներին և լավագույն փորձին կանոնավոր կերպով հետևելու համար օգտագործեք.

  • Ozon-ի վերծուծական գործիքները. դրանք օգնում են գնահատել պահանջարկը, մրցակցությունը և վաճառքի դինամիկան:
  • Ozon-ի գիտելիքների շտեմարանը. այստեղ հավաքված են խանութի առաջխաղացման և կառավարման վերաբերյալ առաջարկությունները:
  • Ozon ուսուցումը. անվճար դասընթացներ և վեբինարներ մարքեթփլեյսի փորձագետների կողմից:
  • Սոցիալական ցանցերը և մրցակիցների կայքերը, որպեսզի հասկանաք, թե ինչու՞ որոշ վաճառողներ ավելի հաջողակ են, քան մյուսները և վերլուծեք նրանց մարքեթինգային ռազմավարությունը:

Մրցակիցների վերլուծությունը կույր կրկնօրինակում չէ, այլ սեփական ռազմավարությունը մշակելու գործիք: Օգտագործեք շուկայի առաջատարների փորձը, հարմարեցրեք նրանց հաջող պրակտիկան, բայց միշտ հաշվի առեք ձեր բիզնեսի առանձնահատկությունները: Իսկ եթե ցանկանում եք գործընթացն ավելի արդյունավետ դարձնել, օգտագործեք Ozon-ի վերլուծություններն ու գործիքները, որոնք կօգնեն ձեր խանութը հասցնել նոր մակարդակի:

Հեշտ է կատարել առաջին քայլը դեպի հաջողակ բիզնես, պարզապես գրանցվեք Ozon.Seller-ում:

 

Բաժանորդագրվեք մեր Տելեգրամյան ալիքին՝ բիզնես ոլորտի ամենաթարմ և կարևոր նորություններին առաջինը ծանոթանալու համար: