2025-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 13.2%-ով. ՊԵԿ
Փետրվարին ԵՄ-ում գործազրկությունը հասել է 5.7%-ի
Վճարիր Evoca Mastercard-ով և մասնակցիր մեքենայի խաղարկությանը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում շուտով նոր տեսակի անձնագրեր կտրամադրվեն. ինչ պետք է իմանալ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Իդրամն արդեն Yerevan City-ում է. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երևանում այս տարի 10 հա-ից ավելի տարածքում կհիմնվեն ուրբան այգիներ. ԱՐՄԵՆՊՐԵՍ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ոչ ամեն բիզնես է լավ բիզնես. ինչպես տարբերել եկամտաբեր գաղափարը ֆինանսական «փոսից». մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոբելյանական 5-րդ TOON EXPO-ն Մոսկվայում. հունիսի 27-29. դիտեք ABNews.am կայքում
Toyota ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը փետրվարին աճել է 9,5%-ով
Մրցակիցների քեյսերի վերլուծություն. ինչ կարող ենք սովորել Ozon-ի ամենահաջողակ վաճառողներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում հանցագործության դեպքերը 2024 թվականին նվազել են 1.1%-ով
Այս շաբաթվա ներդրողի օրացույցը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անցնող շաբաթվա այլ կարևոր իրադարձությունները ֆինանսական շուկաների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Բիզնեսի դեմքը. հարցազրույց՝ «ԱրտԼանչ»-ի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի հետ. դիտեք ABNews.am կայքում
Քաղաքացիներ իրազեկման ակցիա էին կազմակերպել IDBank-ի գլխավոր մասնաշենքի դիմաց. դիտեք ABNews.am կայքում
ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն 2024 թվականին ավելացել է 4,2%-ով. Օվերչուկ
2024-ին Վրաստանում ծնելիությունը նվազել է մոտավորապես 2%-ով
Ինչպիսին կլինի Հայաստանը, եթե յուրաքանչյուր մարդ 1 տարով սկսի սեփական նախագիծ. մանրամասները՝ ABNews.am կայքում
DD Trans. ապահով,արագ և որակյալ միջազգային բեռնափոխադրումներ. դիտեք ABNews.am կայքում

Ակբա բանկը 50 միլիոն դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը

Դկտ 13, 2024 15:42
38

Ակբա բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) նոր համագործակցության արդյունքում Ակբան 50 միլիոն դոլար կուղղի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, զարգացմանը։ 

Նոր համագործակցությամբ IFC-ն կկիսի Ակբա բանկի կողմից տրամադրվող 50 միլիոն դոլարի չափով վարկերի՝ մինչև 50%-ի վերադարձելիության ռիսկը։ Համագործակցությունն Ակբա բանկին թույլ կտա էլ ավելի ընդլայնել Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող ֆինանսավորումը։

«IFC-ի հետ այս նոր համագործակցությունը կարևոր նախագիծ է. այն ուղված է միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աջակցմանը։ Ծրագիրը ռիսկերը կիսելու մասին է. IFC-ն աջակցում է, որ ավելի համարձակ լինենք, ակտիվորեն ու համարձակորեն ֆինանսավորենք միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին: Կարծում եմ, որ մենք շատ արագ կարող ենք տեղաբաշխել այս միջոցները»,— նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Ակբա բանկի հետ ռիսկի կիսման այս համագործակցությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն աջակցում է երկրի կայուն և ներառական զարգացմանը։ Այս նախագծով մենք նպաստելու ենք Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, մասնավորապես՝ լուծելով ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցում նրանց առջև ծառացած մարտահրավերները։ Շատ կարևոր է, որ այս համագործակցությունից օգտվեն նաև կանանց պատկանող ձեռնարկությունները, քանի որ ֆինանսավորման արգելքները հատկապես ակնառու են կանանց պատկանող ՓՄՁ հատվածում, գյուղական տարածքներում և ագրոբիզնեսում»,— նշել է IFC-ի՝ Եվրոպայում ֆինանսական հաստատությունների խմբի տարածաշրջանային ավագ մենեջեր Մարսելո Կաստեյանոuը։  

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: