Զբաղվածության ապագան. ի՞նչ հմտություններ են պահանջվելու 2030 թվականին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լուրեր ներդրողների համար. Limitless Asset Management. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ի՞նչ է բարձր-ցածր մեթոդը և ինչու՞ է այն կարևոր բիզնեսի ծախսերի կառավարման համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում. դիտեք ABNews.am կայքում
3-5 տարեկան երեխաների շուրջ 80 %-ն ընդգրկված է նախադպրոցական կրթության համակարգում. ԿԳՄՍ փոխնախարար
Idram Junior-ը գրքեր է նվիրել դպրոցներին. դիտեք ABNews.am կայքում
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նոր առևտրային պատերազմ. ի՞նչ է ուզում ԱՄՆ-ը Եվրոպայից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ տարում ԱՄՆ-ից արտաքսվել է ավելի քան 270 000 միգրանտ
Ովքե՞ր են Forbes-ի ցուցակում հայտնված հայազգի միլիարդատերերը և ինչով են նրանք զբաղվում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչո՞վ է առանձնանում Հայաստանի ստարտափ էկոհամակարգը համաշխարհային վարկանիշում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Աստվածաշնչի 10 պատվիրաններով քարե սալիկը վաճառվել է 5.04 միլիոն դոլարով
Կառավարությունը քայլեր կձեռնարկի զինծառայությունից խուսափումը կանխելու համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Big Christmas Market-ը` Իդրամի, IDBank-ի ու idplus-ի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Nvidia-ն ներկայացրել է արհեստական բանականության զարգացման նոր գործիք. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը տարեվերջին կկազմի 4%. Վլադիմիր Պուտին
​Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով
ԱՄՆ կառավարությունը փակման վտանգի առաջ. ինչու՞ է Թրամփը կանգնեցրել կառավարության աշխատանքը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Լոնդոնը 2025 թ. Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի լրացուցիչ փաթեթ
Օպերայի շենքը կլուսավորվի LED լուսարձակներով

Մակրոտնտեսական զարգացումները և շուկայական տենդենցները դեկտեմբերի 13-ի դրությամբ

Դկտ 13, 2024 15:06
24
ADS

1. Շուկայի տենդենցներ

Համաշխարհային ինդեքսներ

• Dow Jones` -0,53% (43914,12)
• S&P 500` — 0,54% (6051,25)
• S&P 500 ֆյուչերս` + 0,11%
• Nikkei 225` — 0,93% (39490)
• KOSPI` + 0,41% (2491,97)
• Shanghai Composite` -1,49% (3410,24)

Ապրանքային շուկաներ

• Ոսկի`$2686,5/ ունցիա
• Brent նավթ`$73,4/ բարել
• WTI նավթ՝ մոտ $70,1/ բարել

2. Մակրոտնտեսություն 

I. Ըստ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) հաշվետվության՝ G20 խմբի երկրների տնտեսությունը 2024 թվականի 3-րդ եռամսյակում աճել է 0,7%-ով՝ քառորդային արտահայտմամբ:

II. Եվրոպական Կենտրոնական Բանկը (ԵԿԲ) իջեցրել է իր բոլոր 3 հիմնական տոկոսադրույքները 25 բազիսային կետով։ Դեպոզիտների տոկոսադրույքը այժմ կազմում է 3%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ 3,15%, իսկ մարժինալ վարկերի տոկոսադրույքը՝ 3,4%։

III. ԵԿԲ-ն վատթարացրել է եվրոգոտու ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2024 թվականի համար՝ իջեցնելով այն 0,1 տոկոսային կետով՝ մինչև 0,7%։ 2025 թվականի կանխատեսումները վերանայվել են՝ իջեցվելով 1,1%-ի (նախկինում՝ 1,3%), իսկ 2026-ի համար՝ 1,4%-ի (նախկինում՝ 1,5%)։

3. Ամերիկյան ներդրումային ընկերությունը Blackstone Inc. հայտարարեց, որ ձեռք է բերում Seibu Holdings Inc.-ին պատկանող բազմաֆունկցիոնալ համալիրը Տոկիոյում՝ $ 2.6 միլիարդով։

Այս գործարքը կդառնա ամենամեծը օտարերկրյա ներդրումների ոլորտում Ճապոնիայի անշարժ գույքում և Blackstone-ի՝ այդ երկրում ամենախոշոր ներդրումը։ Համալիրում ներառված են գրասենյակներ, բնակարաններ, հյուրանոց և այլ ենթակառուցվածքներ։

4. Goldman Sachs-ը կանխատեսում է, որ 2025 թվականի ավարտին ոսկու գինը կհասնի $3000/ունցիա, չնայած աճի դանդաղեցմանը ԱՄՆ դոլարի ուժեղացման հետևանքով:

Որպես ոսկու գնի բարձրացման պատճառ նշվում են՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների իջեցումը, կենտրոնական բանկերի պահանջարկի պահպանումը և պահուստների դիվերսիֆիկացումը։

Cube Invest