Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով
22025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը նվազել է 8.2%-ով
Ինչու այս եռամսյակում ԶՊՄԿ-ն այլևս խոշոր հարկատու չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է. մանրամասները՝ ABNews.am կայքում

Evocabank-ը և Al Fardan Exchange-ը ստորագրել են համագործակցության պայմանագիր

Դկտ 13, 2024 10:59
20

Նոր համագործակցության շրջանակում Evoca-ն և Al Fardan Exchange-ը կներդնեն փոխանցումների համակարգ, որի միջոցով ավելի կամրապնդվեն ՀՀ-ի և ԱՄԷ-ի ֆինանսական կապերը։

Evocabank-ն ուրախ է հայտարարել Al Fardan Exchange Company-ի հետ համագործակցության մասին: Այսօր երկու ընկերությունները ստորագրել են նորարարական փոխանցումների համակարգի ներդրման մասին պայմանագիր, որն ուղղված է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ֆինանսական կապերի ամրապնդմանը:

Այս համագործակցությունը խոստանում է ավելի արագ, անվտանգ և արդյունավետ միջազգային ֆինանսական լուծումներ երկու երկրների միջև: Փոխանցումների նոր համակարգն ուղղված է նպաստելու ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրային և ֆինանսական գործառությունների ծավալների աճին՝ հաճախորդներին առաջարկելով հուսալի, թափանցիկ և արդյունավետ վճարային տարբերակներ:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մեր նպատակն է հաճախորդներին առաջարկել նորարարական ֆինանսական լուծումներ: Al Fardan Exchange-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս ընդլայնելու  բանկային ծառայությունները և ներդնելու այպիսի փոխանցման համակարգեր, որոնց միջոցով մեր հաճախորդները կկարողանան արագ և անվտանգ ուղարկել և ստանալ դրամական միջոցներ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև: Այս համագործակցությունը առանցքային քայլ է, որն ավելի կամրապնդի երկու երկրների միջև ֆինանսական և տնտեսական կապը»:

Համագործակցության մասին իր մեկնաբանությունում Al Fardan Exchange ընկերության Գործադիր տնօրեն Հասան Ֆարդան Ալ Ֆարդանը նշեց. «Evocabank-ի հետ մեր համագործակցությունն արտացոլում է անվտանգ և սահուն ֆինանսական լուծումներ առաջարկելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելով  երկրների միջև կապերը: ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև ավելի արագ, մատչելի և թափանցիկ ծառայությունների զարգացման միջոցով մենք նպաստում ենք ֆինանսների հասանելիությանը և երկու երկրների միջև  առավել սերտ կապերի ամրապնդմանը:

Արդյունավետորեն օգտագործելով ՀՀ-ում Evocabank-ի հաստատուն ներկայությունը և միջազգային գործառնություններում մեր փորձառությունը՝ այս նոր համագործակցությունը անհատներին և բիզնեսներին առաջարկում է փոխանցումների հուսալի, նորարարական և արդյունավետ լուծումներ: Միասին մենք ձգտում ենք պարզեցնելու և բարելավելու մեր հաճախորդների ֆինանսական գործարքները»: