2025թ․-ի հունվար-մարտին Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 59․9%-ով
Արձակուրդը մոտ է․ պլանավորեք այնպես, ինչպես պրոֆեսիոնալները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Որ ապրանքներն են թանկացել Հայաստանում ամենից շատ 2025-ի սկզբին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ռոնալդուի նոր պատմական ռեկորդը ազգային հավաքականում. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,9%-ով
Ինչու 2024-ին նախագահի աշխատակազմը չծախսեց պլանավորված ամբողջ բյուջեն. մանրամասները՝ ABNews.am կայքում
Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 34 միլիարդ դոլարով
ԵՄ-ն միլիարդներ է ուղարկում Հայաստան. որն է նպատակը. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ. հունվար-ապրիլին Հայաստանում կոնյակի արտադրությունը կրճատվել է 32.3%-ով
2024 թվականին Հայաստանը Եվրամիությունից ստացել է 42 մլրդ դրամի վարկային միջոցներ. Վահե Հովհաննիսյան
Սևանա լճից 2025-ի ոռոգման ջրառը սահմանվել է 131.8 մլն խորանարդ մետր
«Մայր Հայաստան» ռազմական թանգարանը կդառնա պատմության թանգարանի մասնաճյուղ
Արդյոք գույքահարկը կավելանա․ ինչ է փոխվել գնահատման համակարգում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը. Idram&IDBank. մանրամասները՝ ABNews.am կայքում
Չինաստանի Յուննան նահանգում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ
Գնաճը Հայաստանում շարունակվում է. որ ապրանքներն են թանկացել ամենաշատը. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանը համաշխարհային ռազմական հզորության ինդեքսում զբաղեցնում է 91-րդ տեղը
Սկսվում է առաջին դասարանցիների հայտագրումը․ ինչ է փոխվել այս տարի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ինչ է փոխվել Հայաստանի աշխատաշուկայում 2018-ից մինչև 2025թթ. մանրամասները՝ ABNews.am կայքում

«Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագիրը շարունակվում է Հայաստանում՝ աջակցելով տեղահանված արցախցիներին

Դկտ 12, 2024 18:43
58

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր եւ վաստակի՛ր. Արցախ» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին Արցախում, սակայն 2023 թ. բռնի տեղահանումից հետո Հայկական բարեգործական ընդհանուր միությունը որոշել է այն շարունակել Հայաստանում՝ օգնելու մեր հայրենակիցներին իրենց տեղը գտնել Հայաստանում։

ՀԲԸՄ՝ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակներում անցկացվող կարիերայի տոնավաճառներն իրականություն դարձան Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ գործակցությամբ:

Ծրագրի իրականացնող երկու բուհերի ներկայացուցիչները շեշտում են իրենց սոցիալական պատասխանատվությունը և ձգտումը ուսանողների և շրջանավարտների աշխատաշուկայում մրցունակության բարձրացման ծրագրերի հարուստ փորձը նպատակաուղղել արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման խթանմանը։

Կազմակերպիչները նաև ապակենտրոնացրել են տոնավաճառը՝ դրանցից երկուսն անցկացնելով Տավուշում՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում և մյուսը՝ Աբովյան քաղաքում:

Բացի գործատուների հետ հանդիպումից, «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով տոնավաճառների այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու նաև աշխատաշուկայում նրանց մրցունակությունը խթանող բազմաթիվ սեմինար-դասընթացների: