Վճարիր Իդրամով Երևան մոլում և շահիր նվերներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կայացավ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական ՀԿ «Բարեգործական գալա ընթրիք 2024»-ը. դիտեք ABNews.am կայքում
Ակնթարթային idcoin Սև ուրբաթին ընդառաջ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Վերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար
Ապրանքների նոր վերահսկողության համակարգ. ինչու՞ է դա կարևոր տնտեսության համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Երեք մարզում 1 օր թափվել է ամսական նորմային հավասար տեղում
Գիշերվանից գործի է դրվել 25 ձնամաքրող մեքենա
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. գրանցել է 12 ավտովթար. վիավորվել է 15 մարդ
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն. դիտեք ABNews.am կայքում
2024-ի 10 ամսվա ընթացքում վրացական բանկերը ստացել են 2.6 միլիարդ լարիի շահույթ
Հայաստանում աշխատատեղերի քանակը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները. մանրամասները՝ ABNews.am կայքում
Wildberries-ը սկսում է ծառայությունների վաճառք. ինչպե՞ս օգտվել նոր առաջարկներից. մանրամասները՝ ABNews.am կայքում
33-ամյա մակրոտնտեսագետը նշանակվում է ՊԵԿ նախագահ. ի՞նչ սպասել համակարգից. մանրամասները՝ ABNews.am կայքում
Արտաքին և ներքին ճնշումներ. ինչպե՞ս են դրանք ազդում Հայաստանի տնտեսական զարգացումների վրա. մանրամասները՝ ABNews.am կայքում
Android թե՞ iOS. ի՞նչ պետք է իմանալ նախքան ընտրություն կատարելը. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2024թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին. մանրամասները՝ ABNews.am կայքում
Պարեկները նոյեմբերի 18-ից 25-ը Երևանում հայտնաբերել են 4 848, մարզերում՝ 16 266 խախտում
Չինացի հաքերները հաջողացրել են լրտեսել ԱՄՆ 150 քաղաքական գործիչների
ԱՄՆ-ում թուրքական ներդրումները կգերազանցեն 16 մլրդ դոլարը 2024-ի տարեվերջին
Բիթքոյնի գնի պայթյունի գաղտնիքը. MicroStrategy-ի ռեկորդային ներդրումը. մանրամասները՝ ABNews.am կայքում

Նոյեմբերի 26-ի տնտեսական լուրերը

Նյմ 26, 2024 20:41
8
ADS

1. QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կրճատվում է

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նպատակով QR ուղետոմսերի վավերականության ժամկետը սահմանվել է 7 օր։ Նշվում է նաև, որ բանկային քարտերով վճարումների գործարկումը մոտենում է ավարտին, և շուտով կիրականացվեն համապատասխան փորձարկումներ։

2. ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է շուրջ 260 միլիոն դրամի ստվերային շրջանառության դեպք։ Սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերության բացահայտումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարումներ են ապահովվել՝ ներառյալ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։

3. Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորում 2025-ից

Կառավարությունը 2025 թվականի հունվարից կսուբսիդավորի կարկուտի հետևանքով տուժած գյուղատնտեսների վարկերը։ Օժանդակությունը կտրվի այն տնտեսվարողներին, որոնց մշակաբույսերը կամ տնկարկները կրել են 50-100% վնաս։ Սուբսիդավորման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսն է։

4. Տնտեսական ակտիվության աճ Հայաստանում

2024 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով։ Առևտուրը, արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայությունների ոլորտը ապահովել են այդ աճը՝ համապատասխանաբար 18.8%, 11.7%, 15.5% և 5.5% ցուցանիշներով։

5. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալները

Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2024-ի առաջին 10 ամիսներին կազմել է 26.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներմուծումն ու արտահանումն ապահովել են համապատասխանաբար 14.7 և 11.5 միլիարդ դոլար ծավալ։

6. Թրամփի նոր առաջարկած տուրքերը՝ մեքսիկական և կանադական ապրանքների վրա

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 25% տուրքերի սահմանման մասին մեքսիկական և կանադական ապրանքների համար՝ նպատակ ունենալով պայքարել անօրինական միգրացիայի և թմրանյութերի մաքսանենգության դեմ։

7. Telegram-ի թվային ակտիվների աճը

Telegram-ի թվային ակտիվների արժեքը 2024-ի առաջին կիսամյակում աճել է մինչև 1.3 միլիարդ դոլար։ Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Telegram-ի եկամուտը հարկումից հետո կազմել է 335 միլիոն դոլար, մինչդեռ ամբողջ 2023-ին 342 միլիոն դոլար է եղել: Փաստաթղթերի համաձայն՝ անանուն կողմի հետ գործարքից ստացվել է 225 միլիոն դոլար:

8. Վրաստանի հաջողությունները հանքային ջրի արտահանումում

Վրաստանը 2024-ի հունվար-հոկտեմբերին հանքային ջրի արտահանումից վաստակել է 143.5 միլիոն դոլար։ Ռուսաստանը մնում է արտահանման հիմնական շուկան, որին հաջորդում են Ղազախստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը և Լիտվան։

9. Նոր նշանակումներ ՊԵԿ-ում

Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնում կփոխարինի 33-ամյա Էդուարդ Հակոբյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Հակոբյանը մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է և 2016 թվականից աշխատել է ֆինանսների նախարարությունում: Նա ղեկավարել է մակրոտնտեսական վարչության աշխատանքները և դարձել վարչության պետ, այնուհետև՝ փոխնախարար: