Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը

Նյմ 1, 2024 17:52
33
ADS

IDBank-ը շարունակում է մասնաճյուղերի վերազինումն ու կատարելագործումը։ Բանկից տեղեկացնում են, որ վերաբացվել է Արաբկիր մասնաճյուղը։

IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավար Արթուր Քոչարյանի խոսքով՝ մասնաճյուղային ցանցի վերազինումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Բանկի աշխատանքի և ուշադրության կենտրոնում միշտ հաճախորդն է։

«Մեր թվային հարթակների հնարավորություններն ընդլայնելուն զուգահեռ՝ չենք դադարում կատարելագործել մեր մասնաճյուղերը նրանց համար, ովքեր գերադասում են ֆիզիկապես գտնվել Բանկի մասնաճյուղում ու տեղում կատարել անհրաժեշտ գործարքները։ Հաճախորդի հարմարավետությունն ու կարիքները մեզ համար առաջնային են», — ասում է Արթուր Քոչարյանը։

IDBank-ի վաճառքների կազմակերպման և տարածքային կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Սմբատ Ավագյանի խոսքով ՝ նոր մասնաճյուղն էլ ավելի հարմարավետ է ու տեխնիկապես հագեցած, իսկ աշխատանքային շաբաթը՝ ավելի երկար։ «Մասնաճյուղում առկա են ժամանակակից բոլոր հարմարությունները արագ ու հարմարավետ սպասարկման համար։

Այստեղ տեղակայված է նաև IDBanking 24/7 շուրջօրյա սպասարկման գոտին, որի միջոցով կարող եք ընդամենը մի քանի հպումով կատարել բոլոր ֆինանսական գործարքները։ Բացի այդ, մասնաճյուղը կսպասարկի նաև շաբաթ օրը, որպեսզի աշխատանքային օրերին  զբաղված մեր հաճախորդները ևս հնարավորություն ունենան կատարել իրենց անհրաժեշտ գործարքները», — ասում է Սմբատ Ավագյանը։

«Արաբկիր» մասնաճյուղի հասցեն է Կոմիտասի պողոտա 56/162։ Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում։

IDBank-ից հիշեցնում են, որ բանկային բոլոր գործարքները կարելի է կատարել նաև առցանց՝ IDBanking.am առցանց հարթակով կամ Idram&IDBank հավելվածով․ վերջինս ունի անհպում QR-վճարումներ ընդունող վաճառակետերի ամենալայն ցանցը Հայաստանում՝ ավելի քան 22․000 վաճառակետ, որոնցից 10․000-ում առկա է նաև Rocket Line 0% թվային ապառիկով վճարման հնարավորությունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ