Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Մեկնարկել է IDream ծրագրի դասընթացը․ IDBank

Հկտ 25, 2024 11:59
54

Օրեր առաջ մեկնարկեց IDBank-ի IDream կրթական ծրագրի դասընթացների փուլը։ IDBank-ն ամփոփում է 2024թ․ IDream ծրագրերի արդյունքները, որի շնորհիվ Բանկի թիմը համալրվել է ծրագիրն ավարտած 37 ուսանողներով։

IDream ծրագիրը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդի ձեռք բերել տեսական և գործնական մի շարք գիտելիքներ վաճառքի, սպասարկման ոլորտում, ինչպես նաև նոր գիտելիքներ և հմտություններ՝ բանկային գործում:

IDBank-ի կողմից կազմակերպված այս կրթական ծրագրի արդյունքում 2019թ․-ից սկսած Բանկի թիմը համալրվել է շուրջ 300 սկսնակ մասնագետներով, ովքեր իրենց կարիերան սկսել և շարունակում են IDBank-ում։

Ծրագիրը նպատակ ունի սկսնակ մասնագետներին տրամադրել տեսական գիտելիքներ ֆինանսավարկային ոլորտի վերաբերյալ, զարգացնել հմտություններ, որոնք անհրաժեշտ են բանկային ոլորտում սկսնակ աշխատակցին, ծրագրի մասնակիցներին ներսից ծանոթացնել Բանկի գործունեությանն ու կորպորատիվ մշակույթին, ծրագրի լավագույն մասնակիցներով համալրել Բանկում սկսնակ մասնագետների թափուր հաստիքները։

IDBank-ի Մարդկային կապիտալի կառավարման գծով տնօրեն Սոնա Մանուչարյանի խոսքով` հոկտեմբերի 16-ին արդեն մեկնարկել է 12-րդ և այս տարվա վերջին IDream-ը, որին մասնակցում են 30 ուսանող․ «Ծրագրի շրջանակում ուսանողները կսովորեն մինչև տարվա ավարտ, իսկ լավագույնները կանցնեն աշխատանքի արդեն հունվարին։ Հաջորդ IDream-ի մեկնարկի հայտարարությունը կլինի հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին։ IDBank-ը յուրաքանչյուր տարի ունենում է 3-4 IDream ծրագիր», — նշեց Սոնա Մանուչարյանը։

2024թ․-ի շուրջ 50 ուսանողներից Բանկում աշխատանքի են անցել 37-ը, իսկ վերջին 3 տարիների ընթացքում ծրագիրն ունեցել է 300 շրջանավարտ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ