Շուկայի Տենդենցներ
Համաշխարհային Ինդեքսներ
• Dow Jones՝ -0.02% (42,924.89)
• S&P 500՝ -0.05% (5,851.20)
• S&P 500 ֆյուչերսներ՝ -0.12%
• Nikkei 225՝ -0.85% (38,079)
• KOSPI՝ +1.2% (2,602.70)
• Shanghai Composite՝ +0.65% (3,307.23)
Ապրանքային Շուկաներ
• Ոսկի՝ $2752 / ունցիա
• Brent նավթ՝ $75.7 / բարել
• WTI նավթ՝ $71.4 / բարել
________________________________________________________________________________________________
Մակրոտնտեսություն
Աշխարհ
Վերջին տվյալների համաձայն, սեպտեմբերին համաշխարհային պողպատի արտադրությունը կազմել է 143.6 մլն տոննա՝ նվազելով 4.7%-ով տարեկան կտրվածքով: 9 ամսվա ընթացքում արտադրությունը կրճատվել է 1.9%-ով՝ հասնելով 1.39 մլրդ տոննայի:
Ճապոնիա
Ճապոնիայի բազային սպառողական գների ինդեքսը սեպտեմբերին կազմել է 1.7% տարեկան կտրվածքով:
________________________________________________________________________________________________
Կորպորատիվ Նորություններ
RTX Corp
RTX-ի 9 ամսվա հասույթը աճել է 20.6%-ով՝ կազմելով $59.1 մլրդ: Զուտ շահույթը գերազանցել է $3.4 մլրդ (+81%): Ազատ դրամական հոսքը կազմել է $2 մլրդ, իսկ պատվերների ծավալը գերազանցում է $220 մլրդ:
General Motors
GM-ի 3-րդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է $3.1 մլրդ, իսկ հասույթը՝ $48.76 մլրդ (+10.5% YOY): Սակայն, ավտոմեքենաների վաճառքները նվազել են 8.6%-ով՝ հասնելով 1.48 մլն միավորի:
Lockheed Martin
Lockheed Martin-ի 9 ամսվա հասույթը աճել է 7.6%-ով՝ հասնելով $52.4 մլրդ: Զուտ շահույթը կազմել է $4.81 մլրդ (-5%), իսկ ազատ դրամական հոսքը՝ $4.85 մլրդ: