Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Սեպտեմբերին չձևակերպված աշխատողների բացահայտումները հանգեցրել են խոշոր տուգանքների

Հկտ 18, 2024 14:53
27
ADS

Սեպտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 48 հարկ վճարողի մոտ  տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 41.750 մլն դրամ:

Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 17 դեպքով 17 հարկ վճարող տուգանվել է 32 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • հագուստի, կոշիկի և գործվածքների արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք,
  • հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.5 մլն դրամ տուգանք,
  • hացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի և հանրային սննդի (հանդիսությունների սրահ չունեցող) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • մթերային խանութում ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք,
  • մսամթերքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 18 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4․5 մլն դրամ տուգանք,
  • շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման և ճանապարհաշինարարության) ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք,
  • սուրճի և թեյի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 21 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 5.250 մլն դրամ տուգանք,
  • վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք,
  • տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
  • այլ ոլորտներում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք:

Երեք և ավելի չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 17 հարկ վճարողների անվանական ցանկը` ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՉԱ-Ցանկ 1)։

 Չձևակերպված վարձու աշխատողների մասով խախտում թույլ տված 48 հարկ վճարողների ցանկը կցվում է (ՉԱ-Ցանկ 2)։

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին