Վրաստանը 143,5 մլն դոլար է վաստակել հանքային և գազավորված ջրի արտահանումից
Արհեստական ինտելեկտով տեսահոլովակներ ստեղծելն արդեն հասանելի է YouTube-ում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Եվրոպան օրական ավելի քան 500 մլն խմ գազ է դուրս բերում ստորգետնյա գազապահեստարաններից
Microsoft-ը ներկայացրել է Windows 365 Link՝ նոր սերնդի ամպային համակարգիչ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կենսական նշանակության ծրագրերի իրականացման համար ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզին հատկացվել է 831 մլն 9 հազար դրամ
Բրազիլացիների 47%-ն օգտագործում է թվային դրամապանակ վճարումների համար
Apple-ը զարգացնում է Siri-ն՝ կիրառելով մեծ լեզվային մոդելներ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 11 մարդ
Վրաստանի անշարժ գույքի շուկայի եկամտաբերությունը 10.5% է
2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
Բիթքոինի փոխարժեքը գերազանցել է 99,000 դոլարը. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Ռուսաստանը 71 միլիարդ դոլարի բնապահպանական վնաս է հասցրել Ուկրաինային
35 ցենտով գնված բանանը Sotheby’s-ի աճուրդում վաճառվել է 6,2 մլն դոլարով
Հարավային Կորեան 20% հարկ կսահմանի կրիպտոարժույթների վրա
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74, 1 դոլար
Չինաստանում մոտ 83 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու գերխոշոր հանքավայր է հայտնաբերվել
Երազանքներն իրականանում են. տեղի է ունեցել «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. դիտեք ABNews.am կայքում
Հայաստանը 6 ամսով սահմանափակում է կենդանի խոզերի ներմուծումը
Բիթքոյնի գինը շարունակում բարձրանալ. ի՞նչ է սա նշանակում ներդրողների համար. մանրամասները՝ ABNews.am կայքում

Որո՞նք են Հայաստանի 2025 թվականի բյուջեի կարևոր ծախսերը

Հկտ 11, 2024 15:12
44
ADS

2025 թվականին Հայաստանի պետական բյուջեի գերակա ուղղությունները կմնան նույնը՝ սոցիալական պաշտպանություն, պետական պարտքի սպասարկում և ռազմական պաշտպանություն։ Այս ոլորտները կշարունակեն պետական ծախսերի հիմնական ուղղություններն ապահովել, ինչը համահունչ է կառավարության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական քաղաքականությանը։

Կառավարությունը նախատեսում է, որ 2025 թվականին պետական բյուջեն կունենա 2 տրլն 873 մլրդ դրամի եկամուտներ՝ հարկերի, տուրքերի և այլ աղբյուրների հաշվին։ Սակայն ծախսերը գերազանցելու են եկամուտները՝ կազմելով 3 տրլն 482 մլրդ դրամ։ Արդյունքում՝ բյուջեն կունենա 609 մլրդ դրամի դեֆիցիտ, որը կառավարությունը մտադիր է լրացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից։

5.6% տնտեսական աճի ակնկալիքներ և եկամուտների աճ

Կառավարությունը 2025 թվականին նախատեսում է ապահովել 5.6% տնտեսական աճ, ինչը կանդրադառնա նաև բյուջեի եկամուտների վրա։ Պետական բյուջեի եկամուտները կավելանան 11%-ով՝ 2024 թվականի հետ համեմատած, ինչը կապահովի հարկային վարչարարության բարելավումը, ստվերի դեմ պայքարը և հարկային քաղաքականության նոր միջոցառումները։ Հարկային եկամուտների հիմնական աղբյուրը մնում են հարկերը, որոնք 2025 թվականին կկազմեն ՀՆԱ-ի 25%-ը։

Սոցիալական պաշտպանություն՝ բյուջեի հիմնական ուղղություն

2025 թվականին պետության սոցիալական պաշտպանությանը կհատկացվի 906 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջեի ծախսերի 26%-ը։ Այս միջոցներն ուղղված են կենսաթոշակների, սոցիալական նպաստների և անաշխատունակության նպաստների վճարմանը։ Սոցիալական ծախսերը 2024 թվականի համեմատ կավելանան 14%-ով՝ մեծապես պայմանավորված ծերության կենսաթոշակների բարձրացմամբ և կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի զարգացմանն ուղղված հատկացումներով։

Պաշտպանական ծախսերի զգալի աճ

Պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը 2025 թվականին կլինի 668 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 550 մլրդ դրամի համեմատ։ Սա բյուջեի ծախսերի 19.9%-ի աճն է։ Պաշտպանական ծախսերի մեծ մասը, 661 մլրդ դրամը, կուղղվի ռազմական պաշտպանությանը։ Ռազմարդյունաբերական համակարգի զարգացման համար հատկացվելու է 5.7 մլրդ դրամ՝ նպատակ ունենալով ավելացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ֆինանսավորումը։

Պետական պարտքի սպասարկումը

Պետական պարտքի սպասարկումը 2025 թվականին կկազմի 394 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի հետ համեմատած՝ 22%-ով ավելին է։ Սա կապված է պետության ներքին և արտաքին պարտքի կառավարման և ֆինանսավորման կարիքների հետ։ Պետական պարտատոմսերի թողարկումը, ինչպես նաև միջազգային վարկերի ներգրավումը կօգնեն կառավարությանը լրացնել բյուջեի դեֆիցիտը։

Կապիտալ ծախսերի առաջնահերթություններ

Բացի ընթացիկ ծախսերից, որոնք կկազմեն 2 տրլն 749 մլրդ դրամ, 2025 թվականին կապիտալ ծախսերի համար նախատեսվում է 733 մլրդ դրամ։ Այս միջոցները կուղղվեն տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքային ծրագրերին, և արդիականացմանը, ինչը կարող է նպաստել ինչպես տնտեսական աճին, այնպես էլ ներդրումային միջավայրի բարելավմանը։

Դեֆիցիտի կառավարում

Բյուջեի դեֆիցիտը, որը կազմելու է 609 մլրդ դրամ, կհատուցվի հիմնականում պետական պարտատոմսերի թողարկման և միջազգային վարկերի ներգրավման միջոցով։ Կառավարությունը մտադիր է ներգրավել 255.8 մլրդ դրամ ներքին աղբյուրներից և 353.6 մլրդ դրամ արտաքին աղբյուրներից։

Այսպիսով, 2025 թվականի բյուջեի կառավարման հիմնական մարտահրավերները կապված են ինչպես տնտեսական աճի ապահովման, այնպես էլ ծախսային պարտավորությունների բալանսավորման հետ, ինչը կառավարությունը կփորձի հաղթահարել ստվերի դեմ պայքարով և հարկային եկամուտների բարելավմամբ։

Աղբյուր՝ ՀԵՏՔ