Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում

Հկտ 9, 2024 17:15
43

Idram&IDBank հավելվածից օգտվելն արդեն ավելի հարմարավետ է, քան երբևէ։ Այսուհետ հավելվածում տեսանելի կլինեն ԱրՔա համակարգի բոլոր բանկերի կողմից թողարկված և օգտատիրոջ կողմից հավելվածին կցված քարտերի օնլայն մնացորդները։

Իդրամից հայտնում են, որ այս բարելավումը նախաձեռնել են բազմաթիվ օգտատերերի առաջարկների հիման վրա, և հիմա արդեն անմիջապես Idram&IDBank հավելվածում քարտի մնացորդը տեսնելու և իրենց գործարքների վերահսկողության հնարավորություն ունեն ոչ միայն IDBank-ի, այլ նաև այն ԱրՔա համակարգի կողմից թողարկված ցանկացած բանկային քարտի առցանց մնացորդը։

Իդրամից նաև հիշեցնում են, որ Idram&IDBank հավելվածում քարտ կցելը վայրկյանների հարց է, անհրաժեշտ է միայն մուտք գործել «Բանկինգ» բաժին, հաստատել, որ ծանոթացել եք պայմաններին, լրացնել քարտի տվյալները և վերջ, քարտը կցված է։ Արդեն կարող եք որպես վճարման աղբյուր ընտրել կցված քարտն ու միաժամանակ վերահսկել Ձեր քարտային մնացորդը։

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հաճախորդների կողմից պահանջը կար․

«Բոլորիս համար էլ պարզ է՝ որքան հարմար է, երբ մի հավելվածում երևում են բոլոր քարտերիդ վրա առկա միջոցները, և հնարավոր է առանց լրացուցիչ գործողությունների պարզել մնացորդը։ Հույս ունենք, որ մեր հաճախորդներն ու օգտատերերը կգնահատեն նոր հնարավորությունը, իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հանդիսանում Idram&IDBank հավելվածի օգտատեր, սա հրաշալի առիթ կծառայի», — ասել է Արսեն Քդենյանը՝ հավելելով, որ հավելվածում բարելավվել է նաև դեպի ԱրՔա համակարգի քարտեր փոխանցումների բաժինը, մասնավորապես՝ քարտից քարտ փոխանցման հաստատման փուլում էկրանին արդեն արտացոլվում է փոխանցման հասցեատիրոջ Անուն Ազգանուն Հայրանունը, այսինքն՝ փոխանցողը նույն պահին վստահ է լինում, որ ճիշտ հասցեով է ուղարկում գումարը։

Idram&IDBank հավելվածի հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Իդրամի և IDBank-ի ռազմավարական համագործակցության շնորհիվ արդեն մի քանի տարի է, ինչ հնարավոր է կատարել բոլոր ֆինանսաբանկային ու վճարային գործարքները՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված։ Թվային ապառիկից մինչև անհպում վճարումներ, փոխանցումներ, ժամանցի վայրերի տոմսերի գնում և շա՜տ ավելին․ այս ամենը վաղուց ընդամենը մի փոքր հատվածն է Idram&IDBank հավելվածի լայն գործիքակազմի, որի վրա շարունակաբար աշխատում են երկու ընկերությունները։

 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ