Evocabank-ը՝ Newmag Summer Fest 2025-ի գլխավոր հովանավոր. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հոլիվուդը դատի է տվել արհեստական ​​ինտելեկտի ընկերությանը՝ առանց լիցենզիայի կերպարներ պատճենելու համար
Իսրայել-Իրան լարվածությունը հասնում է Սյունիք․ ինչ սպասել Հայաստանի տնտեսությունում. մանրամասները՝ ABNews.am կայքում
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան
Երևանի որ վարչական շրջաններում են այսօր բնակարաններն ավելի մատչելի. մանրամասները՝ ABNews.am կայքում
Անպտղության մակարդակը Հայաստանում հասել է 18.2%-ի
Հայաստանը 2024 թվականին արտահանել է 7.5 միլիոն լիտր կոնյակի սպիրտ
«Պարզից պարզ». ֆինանսական գրագիտությունն ԱրարատԲանկի հետ. մանրամասները՝ ABNews.am կայքում
Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող գոլֆիստները 2025-ին. Forbes. մանրամասները՝ ABNews.am կայքում
2025թ.-ի հունվար-ապրիլին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 54․5 մլրդ դրամ
Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 74 հազար 800 հատ իշխանի մանրաձուկ
Ինչու է Հայաստանում դոլարը բանկերից «հեռանում». մանրամասները՝ ABNews.am կայքում
Tabadul. Ներդրումային հնարավորություններ, որոնք հասանելի են միայն Կոնվերս Բանկի աջակցությամբ. մանրամասները՝ ABNews.am կայքում
ՌԴ բյուջեի դեֆիցիտը հունվար-մայիս ժամանակահատվածում կազմել է 3.393 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.5%-ը
Հայաստանում մասնագիտական ​​քոլեջների ընդունելության թիվն աճել է 11.4%-ով. ԿԳՄՍՆ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.5%-ով
2025թ.-ի հունվար-ապրիլին Հայաստանում մսի արտադրությունն աճել է 9.3%-ով
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Չեռնոգորիայի հետ
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 38,8%-ով
2025թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 23․2%-ով

Բրիտանիան մտադիր է վերաբրենդավորել «Գազպրոմ Էներջի»-ն․ Financial Times

Մյս 23, 2022 16:33
78

Բրիտանական «Գազպրոմ Էներջի»-ն կարող է վերանվանել ընկերությունը ՝ «Գազպրոմ»-ի հետ կապից խուսափելու համար,- հայտնում է FT-ն: Այս դուստր ձեռնարկությունը մատակարարում է բրիտանական ընկերությունների կողմից օգտագործվող գազի մեկ  հինգերորդ մասը։
Բրիտանական գազի մանրածախ առևտով զբաղվող «Գազպրոմ Էներջի»-ն դիտարկում է ռեբրենդավորման տարբերակը ՝ Ուկրաինայում զարգացումների ֆոնին ռուս սեփականատերերից հեռու մնալու համար,- գրում է Financial Times-ը: Հրատարակության համաձայն ՝ նոր անվանման տարբերակներից մեկը GM&T-ն է (Gazprom Marketing & Trading Retail Limited, այսինքն ՝ մայր ընկերության ՝ Գազպրոմի բրիտանական ստորաբաժանման անվանումը)։
«Ղեկավարությունը շատ դրական է տրամադրված, սակայն, հաշվի առնելով, որ խոսքը արմատական ​​ռեբրենդինգի մասին չէ, պարզ չէ, թե արդյոք դա մեծ փոփոխություն կբերի», -նշել  է աղբյուրը:

«Գազպրոմ Էներջի»-ն բրիտանական էներգահամակարգի առանցքային մասնակիցներից է, ընկերությունը մատակարարում է երկրի գազի մեկ հինգերորդը: Մարտին «Գազպրոմ Էներջի»-ն փլուզման եզրին էր, քանի որ շատ ընկերություններ հրաժարվեցին նրա հետ նոր պայմանագրեր կնքել,- գրում է FT-ն։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է ժամանակավորապես ազգայնացնել Գազպրոմի տեղական «դուստրը» գազի մատակարարումների կայունությանը սպառնացող վտանգի դեպքում։
Սակայն մինչ այժմ բրիտանական իշխանությունները նման քայլի չեն դիմել։ Այս սցենարում կառավարությունը պետք է ստանձնի ընկերության պարտավորությունների վճարումը, որը պետությանը կարժենա 4 միլիարդ ֆունտ (մոտ 5 միլիարդ դոլար ներկայիս փոխարժեքով), նշում է հրատարակությունը։